Ադրբեջանը չի լինելու ՀԱՊԿ-ում գործընկեր կամ դիտորդ, որովհետև Հայաստանը չի ապահովի կոնսենսուս. Ռուբինյան


14:10 , 10 սեպտեմբեր, 2019

Armsport.am-ը գրում է.

«Մեր կանխավարկածն այն է, որ Հայաստանն ինքնիշխան պետություն է, որը չունի կաշկանդվածություն արտաքին հարաբերություններում իր շահերը պաշտպանելու հարցում»,- խորհրդարանում այս մասին հայտարարեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ արձագանքելով պատգամավոր Արման Բաբաջանյանի ելույթին։

«2002 թվականի հոկտեմբերի 7-ի` Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության կանոնադրությունում փոփոխություններ կատարելու մասին» երկրորդ արձանագրությունը վավերացնելու մասին հարցի քննարկման ժամանակ Բաբաջանյանը հայտարարել էր, որ Ադրբեջանը, չլինելով ՀԱՊԿ անդամ, ավելի ծանրակշիռ ներկայություն ունի ՀԱՊԿ-ում, քան մենք՝ ՀԱՊԿ  լիիրավ անդամ Հայաստանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ