Կասկածում եմ Հայկի խոսքերի ճշմարտացիությանը


14:26 , 10 սեպտեմբեր, 2019

Հայկն ասում է, որ քաղաքապետարանն իրավաբանական օգնություն է տրամադրել «Սանիթեք»-ի աշխատակիցներին, որոնց իրավունքները խախտվել են։

Քաղաքացիների իրավունքները, միանշանակ, պետք է պաշտպանել, բայց դա այլ գերատեսչությունների գործառույթն է, և Երևանի քաղաքապետարանը չունի իրավաբանական օգնություն ցուցաբերելու լիազորություն։ Հետևաբար, կասկածում եմ Հայկի խոսքերի ճշմարտացիությանը, իսկ եթե իրականում էլ տրամադրվել է, թող փաստեր հրապարակի քաղաքապետարանը։