ԱԱ. Մրցումային երկրորդ օրը մենամարտի դուրս կգա Արտուշ Հովհաննիսյանը


13:40 , 10 սեպտեմբեր, 2019

Armsport.am-ը գրում է.

Եկատերինբուրգում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից այսօր ռինգ դուրս կգա 81 կգ քաշային Արտուշ Հովհաննիսյանը: Այս մասին տեղեկացնում է ՀԲՖ մամուլի ծառայությունը:

Հաղթանակի դեպքում մեր բռնցքամարտիկը դուրս կգա 1/16 եզրափակիչ:

Հիշեցնենք, որ երեկ հաղթանակով էր մեկնարկել Արման Դարչինյանը:

Մարզիչներ Վահան Ադիլխանյանի ու Կարեն Ղազարյանի գլխավորությամբ Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնությանը մասնակցում է 8 բռնցքամարտիկով: