Armsport.am-ը գրում է.
Ֆրանսիացի կիսապաշտպան Նաբիլ Ֆեկիրը խոստովանել է, որ մինչև հիմա չի հասկանում, թե ինչու չկայացավ իր տրանսֆերը «Լիվերպուլ» 2018-ի ամռանը:
«Երդվում եմ, նույնիսկ ինքս չեմ հասկանում։ Արդեն բուժզննում է անցել։ Իսկ հետո «Լիվերպուլը» հրաժարվեց ինձ ստորագրել։ Նրանք ցանկանում էին, որ ես կարծեի, իբր տրանսֆերը ձախողվել է ծնկիս պատճառով, բայց դա ընդամենը արդարացում էր», - Ֆեկիրի խոսքը մեջբերում է LEquipe-ը։
26-ամյա կիսապաշտպանը ևս մեկ մրցաշրջան է անցկացրել «Լիոնում», իսկ անցած ամռանը 19,75 միլիոն եվրոյով տեղափոխվել է «Բետիս»: