«Մենք երբեք այնքան անպաշտպան չենք, որքան այն ժամանակ, երբ սիրում ենք». սիրո 5 կանոն՝ Զիգմունդ Ֆրեյդից


12:55 , 10 սեպտեմբեր, 2019

Զիգմունդ Ֆրեյդը՝ որպես մարդկային հոգեբանության նրբություններն ուսումնասիրած ու իր աշխատություններում դրանց անդրադարձած ամենահայտնի հոգեբան, առանձնացնում է սիրո ու հարաբերությունների 5 կանոն, որոնք կսովորեցնեն ձեզ սիրելու փոքրիկ քայլերը։ 

1. Ինքնավստահ ու խիզախ է դառնում միայն այն մարդն, ով վստահ է, որ իրեն սիրում են։ 

2. Մենք պատահական չենք ընտրում իրար։ Մենք ընտրում ու սիրում ենք միայն այն մարդկանց, ովքեր արդեն վաղուց ապրում են մեր ենթագիտակցության մեջ։ 

3. Մենք երբեք ավելի անպաշտպան չենք լինում, քան այն ժամանակ, երբ սիրում ենք ու երբեք այնքան դժբախտ չենք լինում, որքան այն ժամանակ, երբ կորցնում ենք մեր սիրելիին կամ նրա սերը։ 

4. Երբևէ փորձե՞լ եք հասկանալ, թե ինչու մենք ամեն շաբաթ լրջորեն չենք սիրահարվում նոր մեկին։ Քանի որ, կորցնելով այդ մարդուն, մենք նրա հետ կկորցնենք մեր սրտից մի կտոր։ 

5. Յուրաքանչյուր մարդ ունի ցանկություններ, որոնց մասին չի հայտնում մյուսներին, ու ցանկություններ, որոնց մասին չի ուզում խոսել անգամ ինքն իր հետ՝ չխոստովանելով դրանց գոյությունը։