Նա մրցույթ կազմակերպեց Հռոմի հայտնի անբարոյականի հետ՝ հասկանալու համար, թե նրանցից ով ավելի շատ տղամարդ կսպասարկի. ով էր Վալերիա Մեսալինան


12:20 , 10 սեպտեմբեր, 2019

Վալերիա Մեսալինան Հռոմի երրորդ կայսեր՝ Կլավդիայի կինն էր։ Մեծանալով ոչ այնքան հարուստ ընտանիքում՝ Վալերիայի համար մեծագույն հաջողություն էր Հռոմի կայսեր հետ ամուսնանալու հեռանկարը և դրանով Հռոմի ամենաազդեցիկ կանանցից մեկը դառնալու հնարավորությունը։ 

Վալերիայի ամուսնությունն արդեն իսկ անհաջող սկսվեց։ Նրա ամուսինը չէր սիրում խառնվել Հռոմի պետական կառավարմանն ու այդ ամենը վստահել էր Նարցիսին՝ իր աջ ձեռքին։ Նույնքան նա հետաքրքրված չէր նաև իր ամուսնական կյանքով ու կնոջ բոլոր ցանկությունները բավարարելով։ Արդյունքում սկսվեցին Վալերիայի դավաճանությունները։ 

Նա ոչ միայն սկսեց անկողին կիսել իր արքունիքի աշխատակիցների հետ, այլ նաև որոշեց այցելել Հռոմի անառականոցները։ Ասում են՝ Վալերիան գիշերները փախչում էր տանից ու սովորական անբարոյականի նման փողի դիմաց սպասարկել բազմաթիվ տղամարդկանց։ Նրա արդյունավետության մասին լուրերը սկսեցին տարածվել ամբողջ Հռոմով մեկ։ 

Մի անգամ կայսրուհին իմացավ, որ Հռոմում կա մեկ ուրիշ անբարոյական, ով ավելի շատ տղամարդկանց է սպասարկում։ Կայսրուհին չէր կարող անտարբեր անցնել այս նորության կողքով։ Նա որոշեց մրցույթ կազմակերպել, որի ընթացքում պարզ կդառնա, թե նրանցից ով ավելի շատ տղամարդ կկարողանա սպասարկել։ Արդյունքում, իհարկե, կայսերական արյունը հաղթեց։ Լուրեր էին պտտվում, որ Վալերիան մի գիշերվա ընթացքում կարող էր սպասարկել մի ամբողջ նավատորմի։ 

Կարծես, ամեն ինչ ընթանում էր այնպես, ինչպես ծրագրում էր կայսրուհին․ կայսրն այդպես էլ չէր իմանում իր դավաճանությունների մասին, սակայն ամեն բան փոխվեց, երբ Նարցիսը սկսեց փորփրել կայսրուհու կյանքը։ Նա հանկարծ պարզեց, որ կայսրուհին ուզում է ամուսնանալ իր սիրեկաններից մեկի հետ։ Այս լուրն անմիջապես հասցվեց կայսրին, ով նավարկության էր ու շտապ վերադարձավ։ 

Վալերիան նրան դիմավորեց իր երեխաների հետ՝ փորձելով մեղմել իրավիճակն ու խիղճը տանջել, բայց չկարողացավ։ Վալերիային սպանեցին պետական դավաճանության համար հենց այն այգիներից մեկում, որն իրեն նվիրել էր կայսրը՝ այդպես էլ պատմության մեջ մնալով որպես աշխարհի ամենաշատ սիրեկաններ ունեցող կին։