«Ես սիրում եմ Գալային մորիցս առավել, հորիցս առավել, Պիկասոյից առավել և նույնիսկ կյանքից առավել». բազմաթիվ սիրեկաններ ունեցող Գալայի ու Դալիի սիրո պատմությունը


11:20 , 10 սեպտեմբեր, 2019

Գալան ու Դալին առաջին անգամ հանդիպեցին 1912թ.-ին։ Սակայն Դալին նշում էր, որ Գալային հանդիպել է դեռ առաջին դասարանում, երբ նրա ընկերներից մեկը նրան նվիրեց գրիչ, որի վրա պատկերված էր ռուս կին՝ սպիտակ մուշտակով։ Ու այդքան տարի անց Դալին հանդիպեց գեղեցկուհի ռուս Գալային, ով կրում էր սպիտակ մուշտակ ու իր մի հայացքով ընդմիշտ գողացավ մեծն նկարչի սիրտը։ 

Սակայն  Գալայի ուշադրությունն այդ պահին գրավեց պոետ Պոլ Էլյուարը, ով հետո դարձավ Գալայի ամուսինը։ Դալին չկարողացավ նվաճել Գալայի սիրտն այդ պահին, բայց վստահ էր՝ ապագայում գեղեցկուհին միայն իրենն է լինելու։ Դալիի գործերը գնալով ավելի էին լավանում։ Նա շուտով ծանոթացավ Պիկասոյի հետ, ով դարձավ Դալիի ամենամոտ ընկերը։ Պիկասոն ու Դալին հաճախ էին խորհրդակցում կյանքի, մահվան, սիրո մասին․ Դալին դեռ շարունակում էր այդ ամենը կապել Գալայի հետ։ 

1954թ․-ին Գալայի ամուսինը մահացավ։ Նա այնքան էր հարգում ամուսնու հիշատակը, որ չհամաձայնեց ամուսնանալ Դալիի հետ, որպեսզի պահպանի հավատարմությունը նախորդ ամուսնու հանդեպ։ Դալին ու Գալան, սակայն, սկսեցին ապրել միասին։ Նրանք տեղափոխվեցին ԱՄՆ, որտեղ Դալին հասավ անասելի փառքի։ Նա հաճախ էր ասում, որ իրեն փառքի հասցնողը հենց Գալան էր, ով ոգեշնչում էր իրեն իր բոլոր պահերին ու ստիպում ավելի հետաքրքիր ստեղծագործել։ Արդյունքում Դալին ու Գալան հայտնվեցին բազմաթիվ լրագրողների ուշադրության կենտրոնում։ 

Դալին նշում էր, որ շատերն են ուզում հասկանալ, թե ինչպես հանճարեղ նկարիչն իր կյանքի օրոք կարողացավ հասնել այդքան մեծ հաջողության։ Սակայն Դալին վստահ էր, որ իր տաղանդը չէր կարող չգնահատվել։ Այդ տաղանդը, սակայն, չէր կարող ստիպել Գալային հավատարիմ մնալ նրան։ Գալայի սիրեկանների մասին լուրերը տարածվում էին շատ արագ։ Դալին հրաժարվում էր մեկնաբանել կնոջ դավաճանությունները։ 

Բայց տարիներն անցնում էին։ Գալան ծերանում էր, ու արդեն սիրեկաններն անգամ չէին օգնում նրան պահպանել իր կենսախնդությունը։ Նա որոշեց առանձնանալ բոլորից, ու անգամ Դալին նրան այցելելու համար նախապես պետք է զգուշացներ։ Նա բնակվում էր Դալիի նվիրած Պուբոլ պալատում։ Շուտով Գալան հիվանդացավ, ու նրան տեղափոխեցին հիվանդանոց։ Նա պատվիրեց, որ մահանելուց հետո նրան հենց այդ պալատում թաղեն, սակայն բժիշկները Գալայի հիվանդության դեպքում արգելեցին որևէ մեկին արդեն իսկ մահացած Գալայի մարմինը տեղափոխել որևէ այլ տեղ։ 

Դալին ոչ ոքի չլսեց։ Նա գնաց հիվանդանոց, փաթաթեց Գալայի մարմինը սավանի մեջ ու տարավ Պուբոլի պալատ, որտեղ նրան արդեն սպասում էր թաղման թափորը։ Գալայի թաղման արարողությանը Դալին չմասնակցեց։ Նա մահացավ արարողությունից 7 տարի անց՝ այդպես էլ իր սրտում պահելով Գալայի անունը։