Թե ինչպես են Ամազոնի վայրի ցեղերը չորացնում մարդկանց գլուխներն ու վաճառում. ցանցա՝ գլուխների փոքրացման ու չորացման մշակույթը


09:55 , 10 սեպտեմբեր, 2019

Իրականում աշխարհը լի է տարօրինակություններով ու տարօրինակ մարդկանցով։ Առաջարկում ենք միասին ծանոթանալ աշխարհի թերևս ամենատարօրինակ ու սարսափազդու երևույթներից մեկին՝ ցանցային։ 


Հրավիրում ենք հատկապես կոլեկցիոներների ուշադրությունը․ խոշորացույցի տակ աշխարհի ամենաանհասկանալի սովորույթներից մեկն է` ցանցան (tcantca)` մարդկանց գլուխների չորացումն ու հասցնումը մինչև բռաչափի։ 


Ամեն ինչ սկսվեց 19-րդ դարի կեսերին, երբ Ամազոնի վայրի ցեղերից մեկը`շիվիարը, սկսեց իր ամենավայրի սովորույթներից մեկը` հակառակորդի գլուխների չորացումը, դարձնել բիզնես ու վաճառել եվրոպացիների վրա:
Վայրի խելոքներն այսպիսի սովորություն ունեին: Ամեն անգամ կռվի բռնվելիս հակառակորդ ցեղերի հետ կտրում էին այդ ցեղերի զինվորների կամ առաջնորդների գլուխներն ու հետո դրանք չորացնում` հասցնելով փոքր բռի չափի, ու կախում պատից կամ իրենց վզից: Սա համարվում էր լուրջ արվեստ, ու ամեն մեկը չէ, որ կարողանում էր այսքան վարպետորեն այդ գլուխները չորացնել այնպես, որ դրանք պահպանվեին ու չփչանային ժամանակի ընթացքում:


Եվրոպացիներին այս գլխաչորացումը ոչ միայն գրավում էր, այլ նաև նրանք հատուկ գլուխների որս էին պատվիրում, որ կարողանային մի բաժին գլուխ էլ իրենց հավաքածուում ունենալ ու բավականին թանկ էին վճարում ամեն գլխի համար: Գլխավաճառությունն ակտիվ տարածում ստացավ նաև Ամերիկայում: Այստեղ գլխավաճառության հայտարարություն կարդալը բավականին նորմալ երևույթ էր:

Հետաքրքիրն այն էր, որ գլուխների որսի գնացող վայրի ցեղերն այս կարևոր գործընթացին մասնակից էին դարձնում նույնիսկ կանանց սեռային հավասարությունը պահպանելու նպատակով, վերջիններս էլ ջանասիրաբար աշխատում էին տուն դատարկ ձեռքով չվերադառնալ:


Մինչև հիմա տարբեր թանգարաններում կարող եք այս ավանդույթի մնացորդները տեսնել: Ասում են՝ անգամ առ այսօր շատ ցեղեր պահպանում են տարօրինակ ավանդույթն ու բավական գումար աշխատում սրա հաշվին: Ավելին՝ համացանցային ռեսուրսների կիրառման ու որոնումների արդյունքում անգամ կարող եք հանդիպել շատ հայտարարությունների, որտեղ ցեղային գլուխներ գնելու գայթակղիչ առաջարկներ են անում ու մանրամասն պատմում են՝ ինչպես կարելի է այդ գլուխը ճիշտ ու հնարավորինս գայթակղիչ պատրաստել` մաշկը ճիշտ հանելուց մինչև ճիշտ եռացնելը, փոքրացնելն ու չորացնելը, որն, ի դեպ, ասում են, իրոք, հասանալի է միայն ընտրյալ վարպետներին: