Ասեղնաբույժը պատահաբար խոցել է հիվանդի թոքերը


00:15 , 10 սեպտեմբեր, 2019

Նոր Զելանդիայում գտնվող Համիլթոնից ասեղնաբուժության մասնագետը ասեղները շատ խորն է մտցրել և խեցել է թոքերը մի հիվանդի, ում նա բուժել է դաստակի և բազկի վնասվածքը: Այս մասին հաղորդել է New Zealand Herald

Ասեղնաբույժը աշխատել է հիվանդի ուսերին ցզյան ցզին կետերով և ասեղները շատ խորն է մտցրել։ Արդյունքում՝ կինը զգացել է կրծքավանդակի ուժեղ ցավ և շնչառության հետ կապված խնդիրներ։

Բժիշկը հեռացրել է ասեղները և շարունակել ընթացակարգը, մինչև հիվանդն իրեն ավելի լավ զգա: Դրանից հետո նա կնոջը ուղարկել է տուն՝ հանգստանալու: Բայց երբ հիվանդը տուն է հասել, կտրուկ վատացել է. նա բողոքում է կրծքավանդակի շրջանում ցավից, իսկ նրա աջ կուրծքը թմրել է։

Երեկոյան ամուսինը կնոջը տարել է կլինիկա, որտեղից էլ շտապ հոսպիտալացվել է: Հիվանդանոցում կնոջը ախտորոշել են ասեղնաբուժությունից առաջացած երկկողմանի պնևմոտորաքս։