Armsport.am-ը գրում է․
Հայաստանի Մ21 տարեկանների հավաքականը Եվրո-2021-ի ընտրական փուլի երկրորդ խաղում հյուրընկալվելիս մրցել է Իսլանդիայի իր հասակակիցների հետ և 1:6 հաշվով պարտություն կրել:
Հանդիպումը կայացել է Ռեյկյավիկի «Վիկինգսվյոլուր» մարզադաշտում:
Առաջին կեսում մեր ընտրանին 3 անպատասխան գնդակ է ընդունել սեփական դարպասը:
Իսկ Հայաստանի Մ21 հավաքականի կազմում միակ գոլը 60-րդ րոպեին հեղինակել է Կարեն Մելքոնյանը:
Նշենք՝ 71-րդ րոպեից, 3:1 հաշվի պայմաններում, Հայաստանի Մ21 հավաքականը խաղացել է 10 հոգով. երկրորդ դեղին քարտով դաշտից հեռացվել է Գերման Կուրբաշյանը:
Եվրո-2021-ի մեկնարկային խաղում Հայաստանի Մ21 հավաքականը նվազագույն հաշվով պարտություն էր կրել Իռլանդիայից: