Ահա թե ինչ տեսք ուներ IKEA-ի առաջին խանութը, որը բացվեց Շվեդիայում ավելի քան 60 տարի առաջ


20:30 , 9 սեպտեմբեր, 2019

Շատ մարդիկ իրենց տանն ունեն IKEA ապրանքանշից գոնե մեկ իր, գոնե մեկ բաժակ։ IKEA-ն հսկայական միջազգային կորպորացիա է։

Այն ամբողջական գաղափարախոսություն է, որը հեղաշրջում է կատարել կահույքի վաճառքի ոլորտում՝ այն հասանելի դարձնելով, և սկանդինավյան ոճը տարածել է ողջ աշխարհում։ Սակայն ինչի՞ց է սկսվել դրա պատմությունը։

Մարդը, որը փոխել է մեր տունը, ցույց է տվել, որ պարզությունը, համեստությունը, էներգիան և հնարամտությունը կօգնեն հասնել հաջողության։

Շվեդ Ինգվար Կամպրադը իր բիզնեսը սկսել է՝ առանց գրպանում որևէ գրոշի, և արդյունքում դարձել է աշխարհում ամենահարուստ մարդկանցից մեկը՝ IKEA կահույքային հսկայի հիմնադիրը։

Իր բիզնես կարիերան Կամպրադը սկսել է 6 տարեկանում՝ լուցկի վաճառելով։ 10 տարեկանում նա արդեն հեծանիվով շրջում էր ամենուր՝ ամեն ինչից մի քիչ վաճառելով՝ տոնածառի խաղալիքներ, մատիտներ, ձուկ։

1943-ին, երբ նա 17 տարեկան էր, հայրը նրան նվիրեց մի քիչ գումար՝ դպրոցում լավ գնահատականներ ստանալու համար։ Այո, Կամպրադը հասցնում էր նաև լավ սովորել, չնայած որ տառապում էր դիսլեկսիայով։

Նվեր ստացած միջոցներով նա հիմնեց IKEA անունով մի ընկերություն։ Անվանումն իրականում հապավում է, որը բացվում է որպես. «Ինգվար Կամպրադը՝ Քլմտարյուդի ֆերմայից, որը Ագուննայուդ գյուղի կողքին է»։

Կամպրադին է պատկանում ինչքան պարզ, այնքան էլ հեղափոխական գյուտ՝ այնպիսի կահույքի վաճառք, որով գնորդն ինքն իր համար տուն է «հավաքում»։

Գաղափարը հաջողության արժանացավ։ Շվեդիայում ամենուր հայտնվեցին IKEA-ի խանութներ։

IKEA-ի գաղափարն անփոխարինելի է մինչ օրս՝ պարզ ու հասանելի իրեր տան համար, որոնք թողարկում և վաճառում է միևնույն ընկերությունը։ Կամպրադը մի նպատակ էր հետապնդում. նորաձև, ժամանակակից կահույքը պետք է հարմար լիներ բոլորի գրպանին։ Նա ձգտում էր ոչ միայն եկամուտ ստանալ, այլև մարդկանց կյանքն իսկապես հարմարավետ դարձնել։

Մասնաճյուղեր հիմնվեցին Նորվեգիայում և Դանիայում, իսկ Գերմանիայից IKEA-ն «ներթափանցեց» Եվրոպայի մյուս երկրներ, ապա՝ աշխարհի այլ անկյուններ։ IKEA-ի Շանհայի մասնաճյուղի բացմանը ներկա էր 80 հազար մարդ։

Այսօր այս ցանցն ավելի քան 300 խանութ ունի 38 երկրում։