Խմբակցությունում այս կամ այն հարցի շուրջ տարրակարծությունը չի կարող պառակտման պատճառ դառնալ. Մակունց


19:10 , 9 սեպտեմբեր, 2019

Panorama.am-ը գրում է.

«Որպես քաղաքական թիմ ունենք մեր դիրքորոշումը։ Այս փուլում ոչ թե հանքի շահագործման մասին է խոսքը, այլ այն շինարարական աշխատանքների, որոնք անհրաժեշտ են առաջին փուլում»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն՝ անդրադառնալով Ամուլսարի հարցով վարչապետի այսօրվա հայտարարությանը:

«Եթե նկատվի որևէ շեղում նշված չափանիշներից, ապա տեսչական մարմինը կիրականացնի բոլոր անհրաժեշտ գործողություններն՝ ընդհուպ, եթե 90 օր ժամկետի պարագայում խնդիները չվերացվեն ցանկացած կարգի գործողությունները կդադարեցվեն: Այս դիրքորոշման հետ «Իմ քայլը» խմբակցությունը համաձայն է և կիսում է», - ասաց Մակունցը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ