Գիտնականները ՁԻԱՀ–ից պաշտպանվելու միջոց են հայտնաբերել


20:19 , 9 սեպտեմբեր, 2019

Գիտնականները ՁԻԱՀ–ից պաշտպանվելու նոր միջոց են հայտնաբերել։ Այս մասին հաղորդում է PloS Pathogens պարբերականը։

Գիտնականները պարզել են, որ շիստոսոմի մակաբույծ ճիճուների թրթուրները արգելափակում են մարդու T-լիմֆոցիտների վարակումը ՁԻԱՀ–ով։

Ինչպես պարզվել է, գիտնականներին հաջողվել է նրանց ձվերից դեղամիջոց ստանալ։ Այս դեղի օգնությամբ նրանք կարողացել են այնպես անել, որ մարդու դենդրիտային բջիջները 80%–ով ավելի կայուն են դարձել վարակի նկատմամբ։