Շվեդ գիտնականն առաջարկել է ուտել մարդկանց՝ հանուն մոլորակի բնապահպանության


19:17 , 9 սեպտեմբեր, 2019

Շվեդ գիտնական Մագնուս Սեդերլինդը խիստ արմատական ձևով է առաջարկել լուծել Երկրի բնապահպանական խնդիրները։ Նա առաջարկում է ուտել մարդկանց դիակները։

Նյութը հրապարակվել է The New American պարբերականում։ «Կանաչները» գլոբալ տաքացման մեջ մեղադրում են նաև մսային արդյունաբերությանն ու գյուղատնտեսությանը, այդ պատճառով չափազանց տարօրինակ առաջարկություններ են անում մոլորակի փրկության վերաբերյալ։

Սեդերլինդը հայտարարել է, որ մտադիր է գաստրոնոմիական սեմինարներ անցկացնել «ապագայի սննդի», մասնավորապես՝ մարդկային մսի օգտագործման վերաբերյալ։

Նա, սակայն, խոստովանել է, որ մարդիկ պահպանողական են «սննդային սովորությունների» հարցում, և նման հեռանկարը նրանց կարող է դուր չգալ։ Բացի այդ՝ փորձագետը խոսել է հասարակական բազմաթիվ տաբուների առկայության մասին։