Գիտնականները նշել են ժառանգաբար փոխանցվելու ամենամեծ հավանականությունն ունեցող հիվանդությունները


19:01 , 9 սեպտեմբեր, 2019

Հայտնի է, որ ծնողները ԴՆԹ–ի միջոցով երեխային են փոխանցում իրենց ողջ տոհմի գենոտիպը, այդ թվում՝ և հիվանդությունները։ Գիտնականները նշել են այն հիվանդությունները, որոնք ժառանգաբար փոխանցվելու ամենամեծ հավանականությունն ունեն։

Մասնագետներն աշխարհում այդպիսի մոտ 6000 հիվանդություն են հաշվում, սակայն դրանցից ոչ բոլորն են 100% փոխանցվում սերունդներին։ Պարզվում է, որ ժառանգաբար փոխանցվող ամենավտանգավոր հիվանդությունները երեքն են։

Ցուցակի առաջին հորիզոնականում շաքարախտն է։ Հիվանդության մի քանի տիպ գոյություն ունի։ Առաջին տիպի շաքարախտը ժառանգներին փոխանցվում է 10% հավանականությամբ, իսկ երկրորդ տիպի դեպքում հավանականությունը 80%-ի է հասնում։

Երկրորդ տեղում գտնվում է կարճատեսությունը։ Եթե ծնողներից երկուսն էլ նման ախտորոշում ունեն, ապա երեխան 50% հավանականությամբ կժառանգի այն։ Եթե ծնողներից միայն մեկն է կարճատես, հավանականությունը 10% է դառնում։

Այս ցուցակն ամփոփում է հեմոֆիլիան։ Սա հազվագյուտ հիվանդություն է, որը կապված է արյան մակարդելիության խանգարումների հետ։ Սովորաբար հիվանդությունը փոխանցվում է տղամարդու կողմից, բայց հենց կանայք են համարվում դրա կրողները։ Եթե ցեղում այս պաթոլոգիայով մարդիկ չկան, այն ստանալու հավանականությունը զրոյի է հավասարվում, հակառակ դեպքում սպառնալիքը աճում է։