Ոստիկանները ձերբակալել են պոռնոդերասանուհի դստերը սպանել ցանկացող հորը


23:00 , 9 սեպտեմբեր, 2019

Մեծ Բրիտանիայում բնակվող աֆղանստանցի երկու տղամարդ ծրագրել են նրանցից մեկի դստեր սպանությունը։ Աղջիկը պոռնոդերասանուհի է դարձել և Ավստրիա է տեղափոխվել։ Այս մասին հաղորդել է Daily Mail-ը։

54-ամյա Մոհամեդ Փաթմանն ու 49-ամյա Դարյա Խան Սաֆին հետևել են Փաթմանի 25-ամյա դստեր կյանքին, որը էրոտիկ ֆիլմերում է նկարահանվում։ Ֆիլմերը նկարահանում էր նրա ամուսինը Սլովակիայի տարածքում։

Ոստիկանները դուրս են եկել հանցագործների հետքի վրա։ Տղամարդիկ ծրագրել էին մեքենայով հասնել Սլովակիա և աղջկան սպանել հենց աշխատանքի վայրում։

Երկու կասկածյալներն էլ ապրելու իրավունք էին ստացել Միացյալ Թագավորությունում Աֆղանստանում բրիտանացիներին օգնելու համար։ Հիմա նրանց հայրենիք են արտաքսում։