Ինչ տեսք ունեն և ինչով են զբաղվում պատմական հայտնի 10 կերպարների ժառանգներն այսօր


21:00 , 9 սեպտեմբեր, 2019

Անցյալի մեծ մարդիկ պատմության մեջ թողել են ոչ միայն իրենց հետքը, այլև ժառանգությունը։ Նրանցից ոմանց երեխաները, թոռներն ու ծոռները գնացել են նախնիների հետքերով, մյուսներն ապրում են հասարակ կյանքով։ Ոմանք հպարտանում են իրենց արմատներով, սակայն կան նաև այնպիսիք, որոնց դուր չի գալիս իրենց հայտնի ազգանունը։

Կիրա Չապլին՝ Չարլի Չապլինի թոռնուհին

Կիրան ծնվել է Հյուսիսային Իռլանդիայում և արդեն 16 տարեկանում սկսել է մոդելի կարիերա։ Նա մեկ անգամ չէ, որ հայտնվել է ամենակրքոտ գեղեցկուհիների և ցանկալի հարսնացուների ցանկում։

Կիրա Չապլինը հայտնի մոդել է, դերասանուհի և բիզնեսվումեն։ Այժմ նա ապրում է Նյու Յորքում։

Էննի Ֆրեյդ՝ Զիգմունդ Ֆրեյդի ծոռնուհին

Էննի Ֆրեյդն ապրում է Անգլիայում։ Նա բանաստեղծուհի և նկարչուհի է։ Հայրը հայտնի նկարիչ Լյուսիեն Ֆրեյդն էր, և նրա մանկությունն անցել է բոհեմական հասարակությունում։ Հայրը հաճախ էր իր դստերը պատկերում։ Ինքը՝ Էննին, հրատարակել է բանաստեղծությունների երեք ժողովածու։

Հայտնի ազգանունը երկար ժամանակ բեռ էր Էննիի համար, և նա դպրոցում անգամ հրաժարվեց իր ամբողջական անունը կրելուց։

Մաքսիմ Շոստակովիչ՝ Դմիտրի Շոստակովիչի թոռը

Մաքսիմի հայրը՝ Մաքսիմ Դմիտրիևիչը, ընտանիքի հետ երկար ժամանակ ապրել է արտերկրում։ 1997 թ. նրանք վերադարձել են Ռուսաստան և հիմնվել Սանկտ Պետերբուրգում։ Մաքսիմ Մաքսիմովիչը մասնագիտությամբ տնտեսագետ է։ Նա 24 տարեկան է և ամուսնացած։ Ունի ավագ քույր՝ Մարիան, ով աշխատում է որպես ձայնային ռեժիսոր։

Լորանս Իո-Սոլովյեֆ՝ Գրիգորի Ռասպուտինի ծոռնուհին

Լորանս Իո-Սոլովյեֆը ծնվել է 1943 թ. Ֆրանսիայում։ Նա հաճախ գնում էր Ռուսաստան, այցելում Ռասպուտինի հայրենի գյուղը։ Վերջերս Լորանսը կրկին Ռուսաստանում էր. նա մասնակցել է մի հեռուստահաղորդման, որտեղ պատմել է, որ իր հայտնի նախնու մասին իմացել է միայն դեռահասության տարիքում։

Գայա Ժակե-Մատիս՝ Անրի Մատիսի թոռնուհին

Գայան ապրում է Փարիզում։ Նա մոդել է, դերասանուհի, ում Ինստագրամում հետևում են հազարավոր օգտատերեր։

Հետաքրքիր է այն, որ նրա երկու ծնողները նկարիչներ են, սակայն նա հետաքրքրություն դեպի այդ ոլորտը չի ցուցաբերում։

Արուն Մանիլալ Գանդի՝ Մահաթմա Գանդիի թոռը

Արուն Գանդին միջազգային ակտիվիստ է՝ իր պապի գործի շարունակողը։ Նա պայքարում է խաղաղության համար։ Հեղինակել է Մահաթմա Գանդիիմասին գիրք, հիմնել է Գանդիի անվան ոչ բռնության ինստիտուտը։

Արունը ծնվել է Հարավաֆրիկյան Հանրապետությունում, սակայն այսօր ապրում է Նյու Յորքում։

Ֆեկլա Տոլստայա՝ Լև Տոլստոյի ծոռնուհին

Ֆեկլա Տոլստայան հայտնի հեռուստա և ռադիոհաղորդավար է, լրագրողուհի։ 90-ականներից ի վեր զբաղվում է լրագրությամբ, իսկ վերջին տարիներին աշխատում է Լ. Տոլստոյի անվան պետական թանգարանում և զարգացնում է մշակութային ոլորտի ինտերնետ-նախագծեր։

Հյուգո Դիքսեն՝ Ուինսթոն Չերչիլի ծոռը

Հյուգո Դիքսոնը հայտնի բրիտանացի լրագրող է, տնտեսագիտության, ֆինանսների և բիզնեսի ոլորտներում մասնագետ։ Նա նյութեր է գրել The Guardian-ի, The Independent-ի, Financial Times-ի համար, իսկ այժմ համագործակցում է Reuters-ի հետ։

Վալենտին Մոնտան՝ Իվ Մոնտանի որդին

Վալենտինը հայտնի դերասան Իվ Մոնտանի միակ որդին է։ Նա ապրում է Ֆրանսիայում։ Չնայած վառ արտաքնին՝ երիտասարդը չի գնացել հոր հետքերով. նա ուսումնասիրել է համակարգչային ինժեներիա և այժմ վիդեոխաղեր է մշակում։

Ելենա Գագարինա՝ Յուրի Գագարինի դուստրը

Ելենան Յուրի Գագարինի ավագ դուստրն է։ Նա «Մոսկովյան Կրեմլ» պատմամշակութային պետական թանգարանում աշխատում է որպես արվեստաբան։ Արվեստագիտության թեկնածու է, համարվում է Ռուսական գեղանկարչության ակադեմիայի պատվավոր անդամ։