«Կասկած չունեմ, որ Երեւանում աղբահանության հետ կապված խնդիրն արագ մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը». Փաշինյան


16:52 , 9 սեպտեմբեր, 2019

Եւս ութ լրիվ նոր աղբատար մեքենա հասավ Երեւան: Առաջիկայում սպասում ենք եւս 20 մեքենայի եւ շուրջ 4400 աղբամանի:

Կասկած չունեմ, որ Երեւանում աղբահանության հետ կապված խնդիրն արագ մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը:

Եւ ուզում եմ ընդգծել, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն այս ընթացքում ցուցաբերեց եւ ցուցաբերում է կառավարելու հրաշալի հատկություններ: