Պաշտպանության նախարարն ընդունել է աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն Սարգիս Ստեփանյանին


16:40 , 9 սեպտեմբեր, 2019
Սեպտեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հերթական զինվորական կոչում ստանալու կապակցությամբ ընդունել է ՀՀ և ԼՂՀ «Արիության համար» մեդալակիր, հաշմանդամություն ունեցողների բազկամարտի Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն, աշխարհի առաջնության եռակի չեմպիոն Սարգիս Ստեփանանին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Շնորհավորելով փոխգնդապետի զինվորական կոչում ստանալու կապակցությամբ՝ նախարար Տոնոյանը հետաքրքրվել է Սարգսի զինվորական առօրյայով և նրա ուժերով հիմնադրված ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիային առչվող հասարական գործունեությամբ, մաղթել է անսպառ ուժ և եռանդ: