Ճանապարհը չենք բացելու. մենք մեկ տարի առաջ Ամուլսարում հանքարդյունաբերության էջը փակել ենք. Ջերմուկի բնակիչ


15:20 , 9 սեպտեմբեր, 2019

Aysor.am-ը գրում է.

Ջերմուկի բնակիչ, բնապահպան Շիրակ Բունիաթյանն Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ համայնքում կա լարվածություն և ջերմուկցիները նեղացած են վարչապետի կոչից՝ բացել հանքավայր տանող բոլոր ճանապարհները։

«Այս պահին համայնքում կա լարվածություն, բնակիչները շատ նեղացած են վարչապետի կոչից։ Քանի որ Ամուլսարի պայքարն ինքնաբուխ է ու ողջ համայնքն է ողջ խելամիտ հայության աջակցությամբ պայքարում, և այստեղ որոշումները կայացվել են ողջ համայնքի բնակչության հետ, մենք նախատեսել են երեկոյան ժողով անցկացնել», - ասաց Շիրակ Բունիաթյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ որևէ իրավական հիմք չկա Ամուլսարի հանքի շահագործումն արգելելու համար և ջերմուկցիներին պաշտոնապես խնդրեց ապաշրջափակել Ամուլսարի հանքավայր տանող բոլոր ճանապարհները։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ