«4-րդ օրն է՝ այս բուրող վայելքի մեջ ենք, Օպերայից 300 մետր տարածության վրա». Վահան Արծրունի


13:31 , 9 սեպտեմբեր, 2019

Կարգին Հայկոյի ընտրությունների թեժ շրջանում ժուռնալիստներից մեկի հարցին, թե ի՞նչ եմ մտածում «սև-սպիտակ» թեկնածուի մասին, ասացի, որ ինձ լրիվ մեկ է, թե ով է իմ պատուհանների տակ հավաքելու աղբը, միայն թե այն հավաքվի։ Ես չգիտեմ ու չեմ ուզում լսել բացատրություններ «Սանիթեք»-ի կամ դաժան ժառանգության մասին։ Արդեն չի ազդում, 4-րդ օրն է՝ այս բուրող վայելքի մեջ ենք, Օպերայից 300 մետր տարածության վրա։

Հայկո, զբաղվիր քո անմիջական պարտականություններով ու կազմակերպիր այս աղբի հեռացումը իմ պատուհանների տակից։