Ինչ միջոցառումներ են անցկացվելու Երկրորդ համաշխարհային պատերազմի 80-ամյակին նվիրված


12:45 , 9 սեպտեմբեր, 2019

Հեռուստատեսության և ռադիոյի եվրասիական ակադեմիան, Ռուս հասարակության հետազոտողների ասոցիացիան և Միջազգային հասարակական «Երկրորդ համաշխահային պատերազմի և Մեծ հայրենական պատերազմի հիշատակի պահպանման» ֆորումի կազմկոմիտեն հանդես են եկել հայտարարությամբ, որը վերաբերում է Երկրորդ համաշխարհային պատերազմի 80-ամյակին նվիրված միջոցառումներին։

Սեպտեմբերի 1-ին Լեհաստանի Հանրապետությունում անցկացվեցին հիշատակի միջոցառումներ, որոնց Լեհաստանի ղեկավարների կողմից հրավիրված էին սարսափելի պատերազմի մասնակիցների ժառանգները։ Այդ թվում էին նաև այնպիսի պետությունների ներկայացուցիչներ, որոնք ստեղծվել են ԽՍՀՄ խորհրդային հանրապետությունների հիման վրա՝ Ադրբեջան, Հայաստան, Բելառուս, Վրաստան, Լատվիա, Ղազախստան, Լիտվա, Մոլդովա, Ուկրաինա, Էստոնիա։ Սակայն համաշխարհային հասարակության կողմից ԽՍՀՄ իրավահաջորդ համարվող Ռուսաստանի Դաշնությունը հրապարակայնորեն անտեսվել էր։ ԽՍՀՄ-ը, ըստ լեհական կողմի, խախտել է միջազգային իրավունքը 1939 թ.։

«Աղետի տարեդարձն իր ձևաչափով անցկացնելով՝ Լեհաստանը Երկրորդ համաշխարհային պատերազմի բոլոր դժբախտություններն ու սարսափները կարծես համարում է միայն սեփական ազգային ողբերգությունը և ներկայացնում է ինքն իրեն՝ որպես դրա գլխավոր զոհ։ Ստացվում է, որ պատերազմից քաղած բոլոր դասերը ևս արժեզրկվում են, և չի խոսվում գլխավորի մասին՝ հումանիզմի հաղթանակի, ֆաշիզմի և նացիզմի դեմ մարդկանց արդար պայքարի, հաղթանակի մասին, որում որոշիչ ներդրում են ունեցել Խորհրդային Միության ժողովուրդները»,- ասվում է հայտարարության մեջ։

Այնուհետև տեքստում նշվում է, որ, «ձգտելով 1930-ականների Լեհաստանը ներկայացնել որպես բացառապես խաղաղասեր պետություն՝ դրա ներկայիս իշխանությունները գիտակցաբար անտեսում են այն փաստաթղթերն ու փաստերը, որոնք վկայում են այն մասին, որ Լեհաստանը մի քանի այլ երկրների հետ միասին նպաստել է Եվրոպայում պատերազմի զարգացմանը և պատմության հեգնանքով դարձել է դրա առաջին իսկ զոհը... Ակնհայտ է, որ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում քաղաքական, հոգևորական, բարոյական առաջնորդ լեհական ղեկավարությունը կարող է դառնալ միայն Ռուսաստանին՝ ԽՍՀՄ իրավահաջորդին, Երկրորդ աշխարհամարտի հաղթողին խաղից հանելով։ Ռուսաստանի պատվիրակության ներկայությունը սեպտեմբերի 1-ին կայացած միջոցառումներին անխուսափելիորեն կհանգեցներ պատմական ճիշտ փաստերի ու գնահատականների ներկայացման, ինչն էլ իր հերթին կխաթարեր միջոցառումները կազմակերպողների պլանները՝ ուղղված  խեղաթյուրելուն իրական պատմական փաստերը։

«...Այս ամենի մասին մենք իրավունք ունենք նախազգուշացնելու այն պետությունների հասարակություններին, որոնք մեծ ներդրում են ունեցել հաղթանակի մեջ։ Վերջինիս հիշատակը նախկինի պես չի ճանաչում սահմաններ, չի տարբերում ազգություններին, ավելի բարձր է կանգնած ներկայիս քաղաքական իրավիճակից»,- նշել են հայտարարության հեղինակները։