Իշխանությունը ձեզ էլ վերջնականապես կուրացրեց, պարոն Փաշինյան


12:21 , 9 սեպտեմբեր, 2019
Ցավում եմ։ Անկեղծորեն եմ ցավում։ Եթե մինչ այս պահը հույսի գեթ մեկ նշույլ ունեի, որ Նիկոլ Փաշինյանը վերջնականապես չի բռնելու կործանման ուղին, ապա այսօրվա լայվից հետո համոզվեցի՝ այս մարդու համար հետդարձի ճանապարհ այլևս չկա։ Չկա, որովհետև Փաշինյանը չցանկացավ կանգնել ՀՀ ՔԱՂԱՔԱՑՈՒ կողքին։ Չկա, որովհետև Փաշինյանը գիտակցաբար ՄԵՐԺՈՒՄ է ազգային շահը, հայի շահը, մեր պետության շահը և իր մանկլավիկների նման այն ստորադասում օտարի շահին։

Մի ժամանակ ասում էիք, որ դատից չեք վախենում, թող ինչքան ուզում են, դատի տան։ Իսկ հիմա ի՞նչ փոխվեց։ Ումի՞ց կամ ինչի՞ց վախեցաք։

Ի՞նչ ունենք մեզ մնացած՝ որպես ժառանգություն մեր նախապապերից։ Մի բուռ հող, և այդ հողն էլ երկրի վարչապետը պատրաստ է ծախել օտար զավթիչին, ինչպես պատրաստ էին նախկինները։

Այլևս քաղաքացին ԶՐՈ արժեք ունի վարչապետի համար։ Եվ ուրեմն, պարոն Փաշինյան, դուք էլ ԶՐՈ արժեք ունեք քաղաքացու համար։

Բայց լավ հիշեք՝ ԱՄՈՒԼՍԱՐԸ ՀԱՆՔ ՉԻ ԴԱՌՆԱԼՈՒ, իսկ վերջում դուք եք ընկնելու ձեր բազմած գահից։ Այդպես գլուխդ կախ էլ կմնաս։

#saveamulsar

Խնդրով մտահոգներին խնդրում եմ կիսվել։