Պարոն Փաշինյան, ո՞նց բացատրենք մարդկանց՝ երբ է երկրի արտաքին վարկանիշը գերակա անձնական ամբիցիաներից, երբ՝ ոչ այնքան


12:18 , 9 սեպտեմբեր, 2019

Վարչապետը Ջերմուկի բնակիչներին կոչ է անում բացել դեպի հանք տանող ճանապարհները, քանի որ այդ քայլը վնասում է Հայաստանի միջազգային վարկանիշին՝ խոստանալով, որ հանքի շինարարական աշխատանքները չեն սկսվելու առնվազն մինչև 2020թ. ապրիլ ամիս, իսկ բուն հանքի շահագործումը՝ մինչև 2021թ.:

Հարց․ պարո՛ն վարչապետ, իսկ եթե հանկարծ ջերմուկցիները շարժվեն Ձեր այն տրամաբանությամբ, երբ Դուք առանց մտածելու մեր միջազգային վարկանիշի մասին, օրինակ, կոչ արեցիք խոչընդոտել դատավորների աշխատանքը, փակել դեպի դատարաններ դռների մուտքը, ի՞նչ ենք անելու: Ո՞նց բացատրենք մարդկանց՝ երբ է երկրի արտաքին վարկանիշը գերակա անձնական ամբիցիաներից, երբ՝ ոչ այնքան:

Ստանդարտներ, ստանդարտներ…