Արցախում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններն առանձնացան իրենց որակով և թափանցիկությամբ


11:56 , 9 սեպտեմբեր, 2019

Արցախում տեղի ունեցան ՏԻՄ ընտրությունները, որոնք առանձնացան իրենց որակով և թափանցիկությամբ: Արցախում բարձր մակարդակով ընտրությունների անցկացումը կարևոր է նաև բանակցային գործընթացի առումով: Արցախում ընտրությունները անհամեմատելի են Ադրբեջանում տեղի ունեցող ընտրական գործընթացների հետ:

Մեծ ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ Արցախում տեղի ունեցած ընտրություններում աննախադեպ քիչ խախտումներ են եղել: Բացի այդ՝ ընտրական գործընթացը մեր իրականությանը քիչ բնորոշ այնպիսի գործելակերպով է աչքի ընկել, երբ պարտված թեկնածուներն արդյունքների մասին տեղեկանալուց հետո շնորհավորել են հաղթող թեկնածուներին: Թեկնածուների այսպիսի գործելակերպը բնորոշ է միայն արևմտյան զարգացած երկրներում տեղի ունեցող ընտրություններին: