«Փարավոն» ռեստորանում հրավառության փաստով ոստիկանությունում կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն


11:38 , 9 սեպտեմբեր, 2019
Սեպտեմբերի 8-ին Երևան-Սևան ճանապարհին ուժեղացված ծառայություն իրականացրած ոստիկանները հրավառության դեպք են հայտնաբերել։ Կեսգիշերն անց «Փարավոն» ռեստորանային համալիրի տարածքում հրավառություն կազմակերպելու փաստով ոստիկանությունում կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն։
Եվս մեկ անգամ հորդորում ենք խստագույնս պահպանել համակեցության կանոնները։