Ազգային ժողովը մերժեց «ԼՀԿ»-ի՝ Ընդերքի մասին օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ առաջարկը


11:40 , 9 սեպտեմբեր, 2019

Hraparak.am-ը գրում է․

Ազգային ժողովը մերժեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության՝ Ընդերքի մասին օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ առաջարկը խորհրդարանի նիստի օրակարգում ներառելու վերաբերյալ: ԼՀԿ առաջարկին դեմ քվեարկեց 67, կողմ 36, ձեռնպահ 7 պատգամավոր:

«Լուսավոր Հայաստանն» առաջարկում է պարտադիր դարձնել հանքարդյունաբերական ընկերությունների իրական բաժնետերերի ամբողջական բացահայտումը: Ներկայումս օրենսդրությամբ պահանջվում է, որ բացահայտվեն հանքարդյունաբերական կազմակերպությունների 10%-ից ավելի բաժնեմաս ունեցող անձանց վերաբերյալ տեղեկությունները: