Վրաստանը նոր վարչապետ ունի


11:25 , 9 սեպտեմբեր, 2019

Panorama.am-ը գրում է.

Վրաստանի խորհրդարանը վստահության քվե է տվել կառավարությանը նախկին ներքին գործերի նախարար Գեորգի Գախարիայի գլխավորությամբ։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, Գախարիայի օգտին է քվեարկել 150 պատգամավորից 98-ը։ Այդպես, նրանք հաստատել են նոր վարչապետին, կառավարության նոր կազմն ու կառավարության ծրագիրը։ Ընդդիմությունը քվեարկությանը չի մասնակցել։

Գախարիան  հինգերորդ վարչապետն է 2012 թվականին խորհրդարանական ընտրություններում «Վրացական երազանք» կուսակցության հաղթանակից հետո։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ