Նա կտրում էր իր ծառաների մատներն ու լողանում նրանց արյան մեջ. արյունոտ լեդի Բաթորիի սարսափելի պատմությունը


11:10 , 9 սեպտեմբեր, 2019

1560 թվականին Հունգարիայում ծնված Ֆերենց Նադաշդիի կինը՝ լեդի Բաթորին, ով 4 երեխաների մայր էր, իր ամբողջ կյանքում ուներ միայն մի ցանկություն՝ մնալ երիտասարդ։ Նա կանչում էր իր պալատի՝ կախարդությամբ զվաղվող բոլոր հնարավոր մարդկանց ու հարցնում հնարավոր ու անհնարին մեթոդների մասին, որոնց միջոցով նա կկարողանա հավերժ երիտասարդ մնալ։ Ու ահա կախարդներից մեկը նրան հայտնում է մի մեթոդի մասին, որն էր՝ լեդին պետք է լողանար երիտասարդ աղջիկների արյան մեջ ամեն օր։ Դաժան լեդի Բաթորին միանգամից հավանեց այս մեթոդն ու հավատաց դրա արդյունավետությանը, և այդ օրվանից սկսվեցին արքունական սպանությունները։ 

Բաթորիի ծառաները մեկը մյուսի հետևից սկսեցին անհետանալ, ու բոլորն էլ՝ անհասկանալի պայմաններում։ Բաթորին նրանց բոլորին ուղղակի տանջամահ էր անում։ Ասում են, որ նա նրանց փակում էր խցերում, ողջ-ողջ սկսում էր կտրել մատները, պոկել մաշկն ու հետո լողանալ նրանց արյան մեջ։ Բաթորիի ծառաներն այնքան արագ սկսեցին կորել ու անհետանալ, որ արքունիքում սկսեցին տարածվել բամբասանքներ Բաթորիի արյունոտ կյանքի մասին։ Արդյունքում Բաթորին չէր կարողանում նոր ծառայողներ գտնել։ 

Նրա հավատարիմ ենթակաները, ովքեր զբաղվում էին ծառաների որոնմամբ ու նրանց մարմինները թաղելով, սկսեցին ավելի հեռու տեղերից երիտասարդ աղջիկների գտնել, ովքեր տեղյակ չէին Բաթորիի մտադրությունների մասին, սակայն Արյունոտ լեդին չբավարարվեց միայն ծառաներով։ Նա սկսեց տանջամահ անել նաև իր արքունիքին մոտ կանգնած ազնվական աղջիկներին։ Բաթորին փորձում էր գտնել ավելի քիչ ունեցվածքով աղջնակների, ովքեր իր խոստումների դիմաց համաձայնվում էին ապրել իր հետ արքունիքում ու հետո նորից անհետանում էին։ 

Բաթորիի արքունիքում հայտնված և ոչ մի աղջիկ այլևս չէր վերադառնում իր ընտանիք։ Նրան սկսեցին համեմատել Դրակուլայի հետ, ով խմում էր բոլորի արյունը։ Մի անգամ թագավորի ականջն ընկավ լեդիի չարագործությունների լուրը։ Նա հավաքեց պալատի անձնակազմին ու սկսեց հարցաքննել։ Նրանք ստիպված պատմեցին ամբողջ եղելությունը։ Նրանցից շատերը հավաստիացնում էին, որ ամեն օր տասնյակներով դիեր են դուրս հանել պալատից։ Արդյունքում նրանց բոլորի ձեռքերը կտրեցին, իսկ լեդի Բաթորին դատապարտվեց ցմահ տնային կալանքի։ Նրան փակեցին խցում և օրվա ընթացքում միայն մեկ անգամ էին հաց տալիս, այն էլ՝ խցի պատուհանից։ Արդյունքում Արյունոտ լեդին մահացավ 1612 թվականին՝ մեկընդմիշտ պատմության մեջ մնալով որպես ամենաարյունարբու կին։