Երևան-Մոսկվա չվերթի ուղևորներից մեկը հայտարարել է, որ իր ձեռքի իրերում ռումբ կա․ Քաղավիացիայի կոմիտե


10:45 , 9 սեպտեմբեր, 2019

Tert.am-ը գրում է.

2019 թվականի սեպտեմբերի 9-ին «Սիբիր» ավիաընկերության Երևան-Մոսկվա համար 908 չվերթի ուղևորների օդանավ նստեցման ժամանակ, ուղևորներից մեկը հայտարարել է, որ իր ձեռքի իրերում ռումբ կա, սակայն որևէ պահանջ չի ներկայացրել։

Այս մասին հայտնում են ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։

Այդ մասին, տեղեկացման ուղեցույցի համաձայն, անհապաղ տեղեկացվել է օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայությանը և ոստիկանությանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ