Նախնական տվյալներով Ստեփանակերտի քաղաքապետ է ընտրվել Դավիթ Սարգսյանը


10:37 , 9 սեպտեմբեր, 2019

Նախնական տվյալներով Ստեփանակերտի քաղաքապետ է ընտրվել Դավիթ Սարգսյանը: Արցախի 228 համայնքներում երեկ տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:

Տարբեր համայնքների ղեկավարի պաշտոններում առաջադրվել են 41 թեկնածուներ։

Ըստ Արցախի ԿԸՀ-ի նախնական տվյալների՝ Ստեփանակերտի քաղաքապետի ընտրություններում 7787 ձայնով հաղթել է Դավիթ Սարգսյանը։

Ստեփանակերտի քաղաքապետի պաշտոնում առաջադրվել է հինգ թեկնածու՝ Արեգ Ավագյան, Արայիկ Ավանեսյան, Դավիթ Սարգսյան, Արմեն Հակոբյան և Գրիգորի Սահակյան: