British Airways-ը 1,5 հազար չվերթ Է չեղարկել օդաչուների գործադուլի պատճառով


11:10 , 9 սեպտեմբեր, 2019

Armenpress.am-ը գրում է.

Մեծ Բրիտանիայի British Airways ավիաընկերությունը հարկադրված Է եղել չեղարկելու 1500 չվերթ օդաչուների գործադուլի պատճառով, որը սկսվել Է սեպտեմբերի լույս 9-ի գիշերը եւ կտեւի երկու օր: Ինչպես նշված Է ավիաընկերության կայքում, չեղարկված չվերթների ուղեւորները չպետք Է ժամանեն օդանավակայաններ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես հայտնել Է Daily Telegraph թերթը, սեպտեմբարի 9-ին եւ 10-ին գործադուլը, որն սպառնում Է դառնալ խոշորագույնն ընկերության պատմության մեջ, կվերաբերի British Airways-ի 280 հազար ուղեւորների: Գործադուլի պատճառ են դարձել ընկերության օդաչուների պահանջներն աշխատավարձների բարձրացման եւ աշխատապայմանների բարելավման վերաբերյալ:

Բանակցությունների ընթացքում օդաչուների արհմիությունը մերժել Է աշխատավարձերը երեք տարվա ընթացքում 11,5 տոկոսով բարձրացնելու գործատուի առաջարկությունը, ինչը British Airways-ում «արժանի առաջարկություն» են համարում:

Այժմ British Airways-ի օդանավերի հրամանատարները տարեկան միջին հաշվով ստանում են 167 հազար ֆունտ (205 հազար դոլար): Երկրորդ օդաչուների միջին աշխատաարձը 70 հազար ֆունտ Է (86 հազար դոլար), հաղորդել Է ՏԱՍՍ-ը: