Նախագահի պաշտոնում առաջադրվելու որոշման համար պետք է խորհրդակցեմ քաղաքական ուժերի հետ. Մասիս Մայիլյան (Video)


18:20 , 8 սեպտեմբեր, 2019

Tert.am-ը գրում է.

Վերջնական որոշում կայացնելու համար պետք է տարբեր քաղաքական ուժերի հետ խորհրդատվություններ անցկացվեն, և ինձ թվում է՝ մոտակա երկու ամսվա մեջ կկայացվի վերջնական որոշում: Այս մասին Արցախում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը՝ անդրադառնալով 2020 թվականին Արցախում սպասվող նախագահական ընտրություններին իր մասնակցությանը:

Նա հիշեցրեց, որ մոտ երեք շաբաթ առաջ չի բացառել,  որ ակտիվ մասնակցություն կունենա 2020  թվականի ընտրություններին,  և շատ դրական արձագանք է ստացել Արցախից, ՀՀ-ից, Սփյուռքից, ինչը կօգնի վերջնական որոշում կայացնել:

Մասիս Մայլյանը նկատեց, որ Արցախի նախագահը չի կարող որևէ մեկին աջակցել, ստեղծելու է համապատասխան պայմաններ, որ օրենքի շրջանակներում տեղի ունենան 2020 թվականի ընտրությունները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ