Անհայտ կորած ազատամարտիկների օրը՝ Արցախում. ՏԵՍԱՆՅՈՒԹ


20:55 , 29 հունիս, 2013

Հայրենիքի համար նահատակվածների եւ անհայտ կորածների հիշատակի օրվա կապակցությամբ Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 29-ին այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր եւ ծաղկեպսակ դրել անհայտ կորած ազատամարտիկների հուշարձանին:

Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: