Ապշեցնող փաստեր մարդկային մարմնի մասին


12:05 , 8 սեպտեմբեր, 2019

Մարմնի միակ մասը, որն արյան շրջանառություն չունի, աչքի եղջերաթաղանթն է: Այն թթվածին ստանում է անմիջականորեն օդից:

Մարդու ուղեղի տարողունակությունը 4 տեռաբայթ է;

Մինչև 7 ամսականը երեխան կարող է շնչել և կուլ տալ միաժամանակ:

Ձեր գանգը բաղկացած է 29 տարբեր ոսկորներից:

Փռշտալիս օրգանիզմի բոլոր ֆունկցիաները կանգ են առնում, անգամ` սիրտը:

Ուղեղից եկող նյարդային իմպուլսը շարժվում է 274 կմժ արագությամբ:

Միայն մարդկային ուղեղն ավելի շատ էլեկտրական իմպուլսներ է գեներացնում մեկ օրվա ընթացքում, քան աշխարհի բոլոր հեռախոսները՝ միասին վերցրած:

Միջին մարդկային մարմինը բավականաչափ ծծումբ է պարունակում, որպեսզի սպանի միջին շան վրա եղած ոջիլներին, ածխածին, որպեսզի պատրաստի 900 մատիտ, կալիում, որ կրակի խաղալիք գնդացրից, ճարպ, որ 7 կտոր օճառ պատրաստի, և բավականաչափ ջուր, որ լցնի 50 լիտրանոց տակառը:

Մարդու սիրտն իր կյանքում մղում է 48 միլիոն գալոն արյուն:

Մինչ դուք կարդում եք այս նախադասությունը, ձեր մարմնում 50 000 բջիջներ մեռնում ու նորերով են փոխարինվում:

Սաղմը ձեռք է բերում մատների ուրվագծերն արդեն 3 ամսականից:

Կանացի սիրտն ավելի արագ է զարկում, քան տղամարդունը:

Մարդիկ միակ էակներն են, որոնք մեջքի վրա են քնում:

Աջլիկները միջինը ձախլիկներից 10 տարի շատ են ապրում:

Մարդկանց մոտավորապես 2/3-ը խոնարհում է գլուխը համբուրվելիս:

Մարդը մոռանում է իր տեսած երազների 90 տոկոսը:

Արյունատար անոթների ընդհանուր երկարությունը մարդու օրգանիզմում մոտավորապես 100 000 կմ Է:

Գարնանը մարդու շնչառության հաճախականությունը միջինը 1/3-ով բարձր է՝ աշնան համեմատությամբ:

Կյանքի վերջում մարդը հիշում է միջինը 150 տրիլիոն բիթ ինֆորմացիա:

Մարդկային մարմնի ջերմության 80 տոկոսը գլխից է ելնում:

21.Երբ դուք կարմրում եք, ձեր ստամոքսն էլ է կարմրում:

Ծարավի զգացողությունն ի հայտ է գալիս մարմնի քաշի մեկ տոկոսին հավասար քանակությամբ ջրի կորստի դեպքում: 5 տոկոսից ավելիի կորստի դեպքում կարող է հանգեցնել ուշագնացության, իսկ 10 տոկոսի դեպքում` ջրազրկումից մահվան:

Մարդու մարմնում աշխատում են 700-ից ոչ պակաս ֆերմենտներ:

Միջինը 4 տարեկան երեխան օրական 450 հարց է տալիս:

Բացի մարդկանցից, ունիկալ մատնահետքեր ունեն նաև կոալաները:

Բակտերիաների միայն մեկ տոկոսն է մարդու մոտ հիվանդություն հարուցում:

Մոլորակի բոլոր մարդկանց հարմարավետորեն կարելի է տեղավորել 1000 մետր կողմ ունեցող խորանարդի մեջ:

Պորտի գիտական անվանումը ումբիլիկուս է:

Ատամը մարդկային օրգանիզմի միակ հատվածն է, որն ունակ է ինքնավերականգնվել:

Քնելու համար մարդուն անհրաժեշտ միջին ժամանակը 7 րոպե է:

31.Աջլիկը սննդի մեծ մասը ծամում է ծնոտի աջ կողմով, ձախլիկը, ընդհակառակը, ձախով:

Աշխարհում ձախլիկները կազմում են ընդհանուր բնակչության միայն 7 տոկոսը:

Խնձորի ու բանանի բույրը մարմնին օգնում են նիհարել:

Իր կյանքի ընթացքում մարդու գլխի վրա աճած մազերի ընդհանուր երկարությունը 725 կմ է:

Ականջները շարժել կարողացող մարդկանց միայն 1/3-ը կարող է շարժել միայն մեկ ականջը:

Մարդու օրգանիզմում ապրող բակտերիաների ընդհանուր քաշը կազմում է 2 կգ:

Մարդու օրգանիզմում եղած կալցիումի 99 տոկոսը գտնվում է ատամներում:

Մարդու շուրթերը հարյուրավոր անգամներ ավելի զգայուն են, քան մատների ծայրերը:

Իսկական համբույրը սրտի զարկերը հասցնում է մինչև րոպեում 100 հարված հաճախականության:

Ծամող մկանների բացարձակ ուժը մի կողմում հավասար է 195 կգ-ի:

Համբուրվելիս մի մարդուց մյուսին 278 զանազան բակտերիաներ են փոխանցվում: Բարեբախտաբար, դրանց 95 տոկոսն իրենից վտանգ չի ներկայացնում:

Պարտենոֆոբիան կույսերից վախն է:

Ատամի էմալը մարդու օրգանիզմի կողմից արտադրվող ամենաամուր հյուսվածքն է:

Եթե հավաքես մարդու օրգանիզմում պարունակվող ողջ երկաթը, ապա կստացվի սոսկ ժամացույցի համար մի փոքր պտուտակ:

Գոյություն ունեն հարբուխ հարուցող ավելի քան 100 տարատեսակ վիրուսներ:

Բավականաչափ տևողություն ունեցող համբույրը ծամոնից լավ է կարգավորում բերանի խոռոչի թթվայնությունը:

Գլխով պատին խփվելով` կարելի է կորցնել ժամում 150 կալորիա:

Մարդը կենդանական աշխարհի միակ ներկայացուցիչն է, ով ունակ է ուղիղ գծեր նկարել:

Կյանքի ընթացքում մարդու մաշկը փոխվում է մոտավորապես 1000 անգամ:

50 .Օրական մեկ տուփ ծխախոտ ծխող մարդը տարեկան խմում է կես բաժակ խեժ:

Կանայք տղամարդկանցից 2 անգամ քիչ են թարթում:

Մարդկային օրգանիզմի կազմի մեջ մտնում է ընդամենը 4 հանքանյութ` ապատիտ, արագոնիտ, կալցիտ և կրիստոբալիտ:

Իսկական կրքոտ համբույրն ուղեղի մեջ հարուցում է նույն քիմիական ռեակցիաները, ինչ օդապարիկով թռիչքը և ինքնաձիգից կրակելը:

Տղամարդիկ գաճաճ են համարվում՝ 130 սմ-ից, իսկ կանայք՝ 120 սմ-ից պակաս հասակ ունենալու դեպքում:

Ձեռքերի մատների եղունգները մոտ 4 անգամ ավելի արագ են աճում, քան ոտքերի մատներինը:

Երկնագույն աչքեր ունեցող մարդիկ ավելի զգայուն են ցավի նկատմամբ, քան մնացածները:

Նյարդային իմպուլսները մարմնում տեղաշարժվում են վայրկյանում մոտավորապես 90 մետր արագությամբ:

Մարդու գլխուղեղում մի վայրկյանում տեղի են ունենում 100 000 քիմիական ռեակցիաներ:

Երեխաները ծնվում են առանց ծնկափոսերի: Դրանք հայտնվում են միայն 2-6 տարեկան հասակում:

Եթե միաբջիջ երկվորյակներից մեկի մոտ չի բավականացնում այս կամ այն ատամը, որպես կանոն, այդպիսի ատամ բացակայում է նաև մյուսի մոտ:

Մարդկային թոքերի վերին հատվածի մակերեսը մոտավորապես հավասար է թենիսի կորտի մակերեսին:

Մարդը միջինը կյանքում համբույրի վրա ծախսում է 2 շաբաթ:

Մարդու օրգանիզմում լեյկոցիտներն ապրում են 2-4 օր, իսկ էրիթրոցիտները` 3-4 ամիս:

Մարդու օրգանիզմում ամենաուժեղ մկանը լեզուն է:

Մարդու սրտի չափը մոտավորապես հավասար է նրա բռունցքի չափին: Հասուն մարդու սրտի քաշը կազմում է 220-260 գրամ:

Ծնված օրից մարդու ուղեղում արդեն գոյություն ունեն 14 միլիարդ բջիջներ, և այդ թիվը մինչև մահ չի մեծանում: Ընդհակառակը, 25 տարի հետո դրանց թիվը կրճատվում է օրական 100 000-ով: Մեկ էջ կարդալիս մեռնում է մոտ 70 բջիջ: 40 տարեկանից հետո ուղեղի դեգրադացիան կտրուկ արագանում է, իսկ 50-ից հետո նեյրոնները` նյարդային բջիջները, չորանում են, ու կրճատվում է ուղեղի ծավալը:

Ծնվելիս երեխայի մարմնում լինում է 300-ի կարգի ոսկոր, հասուն տարիքում դրանց թիվը ընդամենը 206 է:

Մարդու ուղիղ աղին կյանքի ընթացքում ունենում է 2.5 մետր երկարություն: Նրա մահից հետո, երբ ուղիղ աղու պատերի մկանունքը թուլանում է, նրա երկարությունը հասնում է 6 մետրի:

Մարդու աջ թոքն ավելի շատ օդ է տեղավորում, քան ձախը:

Հասուն մարդն օրական մոտավորապես 23 000 շունչ է կատարում:

Տղամարդու օրգանիզմի ամենամանր բջիջները սպերմայի բջիջներն են:

Մարդու բերանում մոտ 40 000 բակտերիաներ կան:

Մարդու օրգանիզմում մոտ 2000 համային ռեցեպտորներ կան:

Մարդկային աչքն ունակ է տարբերել 10 000 000 գունային երանգներ:

Սիրո էքստազի համար պատասխանատու քիմիական միացությունն առկա է շոկոլադի մեջ:

Մարդկային սիրտը ստեղծում է ճնշում, որը բավական է, որ արյունը բարձրանա մինչև 4-րդ հարկի մակարդակ:

Քնի մեջ մարդն այրում է ավելի շատ կալորիաներ, քան հեռուստացույց դիտելիս:

Երեխաներն ամենաարագը գարնանն են աճում:

Ամեն տարի 2000 ձախլիկներ են զոհվում աջլիկների համար նախատեսված մեխանիզմները շահագործելիս:

Մարդն օգտագործում է 17 մկաններ, երբ ժպտում է, և 43-ը, երբ մռայլվում է:

60 տարեկան հասակում մարդկանց մեծ մասը կորցնում է իր համային ռեցեպտորների կեսը:

Ինչպես հայտնի է, մարդիկ նույնպես կենդանիներ են, բայց մենք միակն ենք բոլոր կենդանիներից, ովքեր կարող են մերձենալ դեմ առ դեմ:

Ինքնաթիռով թռչելիս մարդու մազերի աճի արագությունը կրկնապատկվում է:

Մարդկանց մեկ տոկոսը կարող է տեսնել՝ ինֆրակարմիր, և մեկ տոկոսը` ուլտրամանուշակագույն ճառագայթումը:

Եթե դուք փակված եք ամբողջովին փակ սենյակում, ապա դուք կմեռնեք ածխածնի դիօքսիդով թունավորումից, այլ ոչ թե՝ օդի անբավարարությունից:

Լուսացույցի տակ կանգնելու վրա մարդը միջինը կյանքում ծախսում է 2 շաբաթ:

Նորմալ մարդն օրական ժպտում է 5 անգամ:

Միջինը մարդը 24 ժամում ասում է 4800 բառ:

Աչքի ներսի ցանցաթաղանթն ընդգրկում է շուրջ 650 ք/մմ տարածք ու պարունակում է 137 միլիոն լուսազգայուն բջիջներ, 130 միլիոն սև-սպիտակ փայտիկներ տեսողության համար ու միլիոն կոլբաներ գունավոր տեսողության համար:

Մեր աչքերը միշտ միևնույն չափն ունեն ծննդյան պահից, բայց մեր քիթն ու ականջները երբեք չեն դադարում աճել:

Առավոտ շուտ մարդու հասակը 8 մմ ավելի է, քան երեկոյան:

Միջին վիճակագրական մարդն օրական մոտ մեկ լիտր քրտինք է արտադրում:

Հազն օդի պայթուցիկ լիցքն է, որը շարժվում է ժամում 60 մղոն արագությամբ:

Գերմանացի հետազոտողների կարծիքով` սրտային տագնապի ռիսկը երկուշաբթի օրն ավելի մեծ է, քան շաբաթվա ցանկացած այլ օր:

Ոսկորը 5 անգամ ամուր է պողպատից:

Բաց աչքերով հնարավոր չէ փռշտալ:

Սերտաճած եղունգները ժառանգական հատկություն են:

Նորմալ մարդը քնի իսպառ բացակայությունից ավելի արագ կմեռնի, քան սովից: Մահը վրա կհասնի բացարձակ չքնելուց 10 օր անց այն դեպքում, երբ սովից կարող է մեռնել մի քանի շաբաթ անց: