Պատմության 10 ամենանշանավոր պատանի զորավարները


20:33 , 29 հունիս, 2013

Բոլոր տղաները և ինչո՞ւ միայն տղաները, նաև աղջիկներից շատերը, փոքրիկ ժամանակ սիրում էինք խաղալ պլաստմասե զինվորիկներով, և բոլորս էլ երազել ենք զինվորական ու հերոս դառնալու մասին: Ճիշտ է, տարիներ անց, երբ մենք մեծանում ու հասունանում ենք, ռազմական նվաճումների հերոս դառնալու մեր ցանկությունն աստիճանաբար մարում է, բայց պատմությանը հայտնի են դեպքեր, երբ շատ երիտասարդ, անգամ դեռահասության տարիքում գտնվող անհատներ փայլուն ռազմական տաղանդ են դրսևորել և հավերժացել են պատմության մեջ: Ձեզ կներկայացնեմ մարդկության պատմության 10 ամենանշանավոր զորավարներին, ովքեր իրենց փառքը վաստակել են դեռ 20 տարինը չբոլորած.

10. Միխայիլ Ասեն 2-րդ. Բուլղարիա

bulgaria

Շատ արքաներ դարձել են արքա, երբ արդեն հասուն ու փորձառու մարդիկ էին: Այս առումով Միխայիլ Ասենի բախտը չբերեց, որովհետև նա ժառանգեց թագը, երբ ընդամենը 7 տարեկան էր, այն բանից հետո, երբ նրա հայրը՝ Կոնստանտին Տիխը, զոհվեց ճակատամարտի ժամանակ: Բնականաբար, նա չէր կարող այդ տարիքում ինքնուրույն կառավարել երկիրը, և դա նրա փոխարեն անում էր նրա մայրը՝ Մարիա Կանտակուզենը, ով նաև Բյուզանդիայի կայսեր` Միխայիլ 8-րդի դուստրն էր: 
Տարիներ շարունակ արքայական տունը զբաղված էր ըմբոստ իշխանների ապստամբությունները ճնշելով, որոնք իրենք էին ուզում զավթել գահը, ուստի զարմանալի չէ, որ դեռ մանուկ հասակից, որպես թագավոր, Միխայիլ Ասենը պարբերաբար մասնակցում էր ճակատամարտերի, և թեև նա շատ փոքր էր ինչ-որ իրական ղեկավարություն իրականացնելու համար, նրա տեսքը՝ հոտուկ երեխայի չափսերով զրահներով ասպազինված, ոգևորում էր զորքին:

Սա շարունակվեց մինչև 1279 թվականը, երբ Բյուզանդիայի կայսրը որոշեց ավելի հարմար թեկնածուի դնել Բուլղարիայի գահին: Բյուզանդական զորքերը առանց լուրջ դիմադրության հանդիպելու գրավեցին մայրաքաղաքը, իսկ 9-ամյա Միխայիլ Ասեն 2-րդը մոր հետ միասին արտաքսվեց: Ճիշտ է, հետագայում նա փորձ արեց զորքի գլխավորությամբ վերադարձնել իր գահը, բայց դա նրան այդպես էլ չհաջողվեց: Նրա մահվան տարեթիվը հայտնի չէ:

9. Գրեգորիո դել Պիլար. Ֆիլիպիններ

GenGregorioDelPilarMonument

Ճիշտ է, Գրիգորիոն որպես զորավար հռչակ ձեռք է բերել քսանն անց տարիքում, բայց նա, այնուամենայնիվ, հայտնվել է այս ցուցակում, որովհետև ապրել է շատ ավելի ուշ, քան այս ցուցակի այլ հերոսներ, իսկ իր ժամանակում գրեթե անհնար էր պատանի լինելով դառնալ զորավար: Գրեգորիոն ծնվել է 1875 թվականին, և նա 5-րդ երեխան էր իր ընտանիքի 6 երեխաներից: Նրա ռազմական կարիերան սկսեց անմիջապես քոլեջից հետո՝ 20 տարեկանում, երբ նա ակտիվորեն մասնակցեց Ֆիլիպինյան հեղափոխությանը՝ պայքարելով իսպանացի գաղութարարների դեմ: Նա փառք ձեռք բերց շնորհիվ իր անսահման խիզախության, ինչպես նաև լեյտենանտի ուսադիրներ՝ արդեն ծառայության 3-րդ ամսին:

21 տարեկանում նա արդեն կապիտան էր, երբ նա պլանավորեց և իրագործեց Պոամբոնգում տեղակայված իսպանական կայազորի վրա հարձակումը՝ գրանցելով անհավանական հաղթանակ իր անվան տակ և վաստակելով փոխգնդապետի կոչում: Նույն տարում նրան արտաքսեցին Հոնգ Կոնգ, այն բանից հետո, երբ ապստամբների ու իսպանացիների միջև հաշտության պայմանագիր կնքվեց, և միայն երկու տարի անց, երբ Իսպանիան խիստ հյուծել էր իր զինված ուժերը՝ Ամերիկայի հետ պատերազմում, Գրեգորիոն և իր զինակիցները վերադարձան Ֆիլիպիններ, որպեսզի ավարտին հասցնեն այն, ինչ սկսել էին: 1898 թվականի հունիսին նա ընդունեց իսպանական զորքերի կապիտուլյացիան Բուլական քաղաքում, երբ ընդամենը 23 տարեկան էր: Նա ստացավ գեներալի կոչում, և թեև նրա մականունը «մանուկ գեներալ էր», նա խիստ հարգված էր իր զորքի կողմից: Հետագայում նա հաջողությամբ պայքարում էր ամերիկացիների դեմ՝ ֆիլիպինա-ամերիկյան պատերազմի ժամանակ, մինչև նա չընկավ հերոսի մահով՝ մարտի դաշտում: Այդ ժամանակ նա ընդամնեը 24 տարեկան էր…
Հիմա Գրեգորիոն Ֆիլիպինների ազգային հերոսն է, և նրա պատվին կանգնեցվել են մի քանի արձաններ և կառուցվել են մի շարք հուշահամալիրներ:

8. Օկիտա Սոջի. Ճապոնիա

samurai

Սոջին բառիս բուն իմաստով զինվորական չէր, նա գլխավորում էր ոստիկանության հատուկ ուժերը Ճապոնիայի սյոգունական ժամանակաշրջանի վերջին տարիներին: Օկիտան սամուրայ էր, ով սկսել էր վարժվել սուրի գործածության մեջ դեռ 9 տարեկան հասակում: Երբ նա 12 տարեկան էր, նա արդեն անվանի վարպետ էր կենջուցուում (թրամարտ) և ստացավ պաշտոնապես վարպետի կոչում 18 տարեկանում: 19 տարեկանոում նա դարձավ Շինսենգումի առաջին ջոկատի հրամանատարը:

Նա շատ բարեսիրտ էր մարտի դաշտից դուրս ու անողոք՝ մարտի ժամանակ: Հայտնի Իկեդայան Գործի ժամանակ, նա կարողացել էր միայնակ ոչնչացնել ապստամբների մի ամբողջ ջոկատ Կիոտոյի հյուրանոցի երկրորդ հարկում: Շինսենգանի ուժերը աստիճանաբար ավելի ու ավելի էին ինտեգրվում բանակի ուժերի մեջ, և Օկիտան մի քանի ճակատամարտերի մասնակցեց:
Նա վախճանվեց շատ երիտասարդ հասակում և ոչ ռազմի դաշտում: 1867 թվականին նա ծանր հիվանդացավ և մահացավ (ըստ երևույթին թոքախտից) 1868 թվականի հուլիսին, երբ դեռ 24 տարեկան էր: Չնայած երիտասարդ տարիքին` Օկիտոն հավերժացավ Ճապոնիայի պատմության մեջ որպես 13 «թրերով սրբերից» մեկը և մինչ օրս էլ համարվում է Ճապոնիայի պատմության լավագույն թրամարտիկներից մեկը:

7. Հենրի 4-րդ. Ֆրանսիա

henry iv assassination
Հենրի 4-րդը առաջինն էր ֆրանսիական Կապետյան արքայատոհմի Բուրբոնյան ճյուղից: Նա կնքվել էր որպես կաթոլիկ, բայց հետո անցել էր Ֆրանսիայի բողոքականության արյունալի կրոնական պատերազմների ժամանակ: Այս ժամանակաշրջանում դեռահաս Հենրին գլխավորեց հուգենոտների (բողոքական ֆրանսիացիների) զինված ուժերը: Նա շատ արագ փառք վաստակեց` որպես անվախ ու գրոհող առաջնորդ, և մի քանի ճակատամարտերում նա անձամբ է գլխավորել գրոհը:
Նա քիչ էր մնում սպանվեր Բարդուղիմեոսյան գիշերվա ընթացքում, երբ 19 տարեկան էր, բայց նյան կենդանի թողեցին՝ կաթոլիկության անցնելու խոստման դիմաց: Նա 4 տարի անցկացրեց կաթոլիկների գերության մեջ, մինչև նրան հաջողվեց փախչել և միանալ բողոքականներին 1576 թվականին: 1587 թվականին, երբ նա 24 տարեկան էր, նա ջախջախեց ռոյալիստների բանակը Կուտղայի ճակատամարտում, և ինքը գահ բարձրացավ: Նա օծվեց որպես Ֆրանսիայի թագավոր 1587 թվականին և պաշտվում էր մարդկանց կողմից իր բարության, հումորի, կարեկցանքի համար, սակայն նա սպանվեց 1610 թվականին մի կաթոլիկ ֆանատիկոսի ձեռքով:

6. Վլադիսլավ 3-րդ. Լեհաստան

wladyslaw
Վլադիսլավը ևս ժառանգեց իր գահը շատ երիտասարդ տարիքում. նա ընդամենը 10 տարեկան էր, երբ դարձավ Լեհաստանի արքա: Հետևանքը եղավ այն, ինչ հաճախ լինում էր, երբ գահին էր հայտնվում մանկահասակ թագավոր՝ երկրի տարբեր ազդեցիկ դեմքեր, փորձեցին խլել Վլադիսլավի գահը, ինչի արդյունքում Վլադիսլավի իշխանության առաջին տարիները նշանավորվեցին արքայական տան և իշխանների միջև անդադար պատերազմներով:

17 տարեկան հասակում Վլադիսլավ 3-րդը Հռոմի Պապի օրհնությամբ առաջնորդեց լեհական և մի քանի այլ պետությունների համահավաք բանակը հարևան Հունգարական թագավորություն, որտեղ գահաժառանգների միջև պատերազմ էր սկսվել՝ ըննդեմ Հունգարիայի ռեգենտ Եղիզաբեթ Լյուքսեմբուրգցու: Ջախջախելով Եղիսաբեթի զորքերը` նա ընդունեց նաև Հունգարիայի գահը, երբ ընդամենը 19 տարեկան էր:

Այդ ժամանակ Օսմանյան կայսրությունն արդեն սկսել էր ռեալ վտանգ ներկայացնել Եվրոպայի համար, և ստանալով վենետիկյան և պապական նավատորմերի աջակցությունը` Վլադիսլավն ուղղեց իր հաղթանակած բանակն ընդդեմ Օսմանյան կյսրության: Վենետիկցիները սակայն դավաճանեցին ընդհանուր գործը և իրենց նավերով Ասիայից Եվրոպա տեղափոխեցին թուրքերի հիմնական ուժերը, և խաչակիրների 20 հազարանոց բանակը անակնկալ ապրեց, երբ հայտանաբերեց, որ իր դեմ Վառնայի մոտ կանգնած է 60 հազարանոց թուրքական բանակ:

Հասկանալով, որ հաղթանակի միակ հնարավորությունը սուլթան Մուրադ 2-րդին սպանելն է, նա անձամբ գլխավորեց իր հեծելազորի գրոհը Վառնայի արյունալի ճակատամարտում, բայց բախտը չժպտաց նրան. սուլթանի պահակազորի ենիչերիները ոչնչացրին նրա զորաջոկատը, իսկ Վլադիսլավ 3-րդն ընկավ հերոսի մահով: Սուլթանի մահով նրան գլխատեցին, իսկ գլուխը ցցի վրա տնկած ի ցույց հանեցին խաչակիրների զորքին, ինչն ի վերջո հանգեցրեց նրանց խուճապահար փախուստին:
Նրա մարմինն ու զրահը այդպես էլ չհայտնաբերվեցին:

Շարունակելի…