Խաբիբ Նուրմագոմեդովը տարավ իր 28-րդ հաղթանակը


01:00 , 8 սեպտեմբեր, 2019

Խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում UFC-ի չեմպիոն, ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովը այսօր Աբու Դաբիում կայացած մենամարտի ժամանակ հաղթեց ամերիկացի մարզիկ Դասթին Պուարյեին՝ պաշտպանելով UFC վարկածով չեմպիոնի տիտղոսը: 

Սա Նուրմագոմեդովի 28-րդ հաղթանակն էր: Մինչ օրս նա ոչ մի պարտություն չի կրել: