Հետազոտություն. Ամուսնացած մարդիկ ավելի հակված են հիվանդությունների


20:07 , 29 հունիս, 2013

Ամուրիներն ավելի հազվադեպ են հիվանդանում, քան ամուսնացած մարդիկ: Այսպիսի եզրահանգման են եկել ամերիկացի հետազոտողները:

Գիտնականներն ուսումնասիրել են ամուսնացած և ամուրի մարդկանց առողջական վիճակը՝ 45 տարվա կտրվածքով:

Պարզվել է, որ 2003 թ-ից սկսած՝ հետազոտության ամուսնացած մասնակիցները ավելի հաճախ են բողոքել առողջական վիճակից:

Նրանք 1.5 անգամ ավելի հակված են սրտային հիվանդությունների և բորբոքումների, քան ամուրիները, մինչդեռ հետազոտության առաջին 30 տարիներին դիտվել է հակառակ պատկերը:

Գիտնականները նշում են, որ այս կտրուկ փոփոխությունը պայմանավորված է նրանով, որ ամուսնական կյանքում շատացել են սթրեսները, սոցիալական խնդրները, որոնք էլ հիվանդության պատճառ են դառնում: