Բժիշկը հայտարարել է, որ ճարպակալման դեմ հաբեր գոյություն չունեն


14:00 , 7 սեպտեմբեր, 2019

Ճարպակալման վիրաբուժության և նյութափոխանակության խանգարումների իսպանական միության (SECO) հիմնադիրներից մեկը՝ Ժոան Պուժոլ Ռաֆոլսը, հայտարարել է, որ գոյություն չունեն հաբեր կամ սննդակարգեր, որոնք ի զորու են բուժելու ճարպակալումը։

Նրա խոսքերով՝ ճարպակալումը տարածված է բոլոր զարգացած երկրներում։

Ընդ որում, նա նշում է, որ ամենավտանգավորը հիվանդագին ճարպակալումն է, որը կարող է ախտահարել ցանկացած օրգան։

Մասնագետը նշում է նաև, որ ճարպակալման առաջացման միայն մեկ պատճառ նշել չի կարող։ Նրա կարծիքով՝ ճարպակալման կարող են բերել միանգամից տարբեր գործոններ՝ նստակյած կենսակերպը, ֆիզիկական ծանրաբեռնվածության բացակայությունը և գենետիկ հակվածությունը։ Բժիշկը նաև ընդգծել է, որ ներկայումս չկան հաբեր, որոնք կարող են օգնել ավելորդ քաշից ազատվելու հարցում։ Առավել արդյունավետ միջոց է շարունակում մնալ վիրաբուժական միջամտությունը։