Լիլիթ Թումանյան. Շատերը հարցնում են՝ հակահեղափոխությո՞ւն եք անելու


14:00 , 7 սեպտեմբեր, 2019

Panorama.am-ը գրում է․

«Մենք ոչ թե  վերափոխում ենք նախատեսում, այլ հեղափոխություն։ Շատերը հարցնում են՝ հակահեղափոխությո՞ւն եք անելու։ Ոչ, որովհետև հեղափոխություն չի եղել»,- «Ադեկվադ» կուսակցության հիմնադիր համագումարից հետո լրագրողներին ասաց կուսակցության վարչության անդամ Լիլիթ Թումանյանը։

Նրա խոսքով, իրական հեղափոխությունը մտքի հեղափոխությունն է, երբ որ մարդիկ հասկանում են, որ ընտրակարգը և կառավարման ձևը, որով ապրել են տարիներ  շարունակ, գուցե սխալ է եղել։

«Սա է հեղափոխությունը և պատրաստ ես 180 աստիճանով փոխել ամեն ինչ քո պետության կառուցվածքից սկսած, վերջացրած ընտրելու ձևից։ Սա է լինելու նորությունն ու նորամուծությունը։ Բնականաբար, հասկանում ենք այն բոլոր ռիսկերը, մտավախությունները, որոնք կարող են առաջանալ, որովհետև այն գաղափարները, որոնց մասին մենք խոսում ենք, այնպես չէ, որ շատ տարածված են կամ շատ հասկանալի։ Բնավ չենք ակնկալում, որ դրանք կլինեն համաժողովրդական։ Դա նույնպես պոպուլիզմի ճանապարհ է։ Մենք խուսափելու ենք պոպուլիզմի ճանապարհից բոլոր հնարավոր միջոցներով»,- ասաց Լ. Թումանյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ