Կուման. Հոլանդիան ավելի շատ էր ցանկանում հաղթել, քան Գերմանիան


12:40 , 7 սեպտեմբեր, 2019

Armsport.am-ը գրում է․

Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը խոսել է Գերմանիայի ընտրանու նկատմամբ տարած հաղթանակի մասին (2-4).

«Մենք ավելի շատ էինք ցանկանում հաղթել, քան նրանք: Մենք համբերություն էինք պահպանում: Չնայած ընդմիջումից հետո Գերմանիան երկու լավ հնարավորություն ուներ, այնուամենայնիվ կարծում եմ, որ նրանք հոգնել էին ազատ տարածությունները փակելուց»,- ասել է Կումանը:

Այդ հաղթանակից հետո Հոլանդիան ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլի C խմբում զբաղեցնում է 3-րդ տեղը 6 միավորով: