Աշխարհի ամենածեր՝ 92-ամյա գիմնաստը զարմացրել է բոլորին մարմնի ճկունությամբ. իսկ ինչպիսի՞ն են հայաստանյան տատիկները (Photo)


19:30 , 7 սեպտեմբեր, 2019

92 տարեկան ասելով միանգամից ծեր, անխնամ, դժարությամբ շարժվող մարդկանց ենք պատկերացնում: 

Եկեք մի փոքր փոխենք պատկերացումները: 92-ամյա այս կինն աշխարհի ամենածեր մարմնամարզուհին է: Նա բոլորին ապացուցում է, որ ունակ է անելու այն, ինչ արել է 17 տարեկանում: 

Յոհանա Քվասը Գերմանիայից է։ Նա, չնայած իր տարիքին, կարողանում է մինչև հիմա կատարել բարդ մարմնավարժություններ: 

Նրա ջանասիրությունը, տարիների փորձը դարձրել են իրեն այն, ինչ հիմա կա: 2017 թվականին կինը Բեռլինում մասնակցել է մրցույթների, որտեղ զբաղեցրել է 4-րդ տեղը: Իհարկե, սա մեծ ձեռքբերում է:

Գինեսի գիրքը նրան դեռ 2012-ին էր գրանցել իր ռեկորդներում, երբ լրացավ կնոջ 86 տարեկանը: Քվասը նշել է, որ մարմնամարզությամբ զբաղվելու է մինչև վերջին շունչը: 

Տատիկը էքստրիմի և ակտիվ կյանքի մեծ սիրահար է: Օրինակ՝ անցյալ ամռանը Եղիսաբեթ II-ի պատվին կինը թռել է պարաշյուտով: Սպորտային տատիկը սրա հետ մեկտեղ կարողանում է ժամանակ անցկացնել ընտանիքի հետ:

Այստեղ նա 91 տարեկան է․
Իսկ այստեղ՝ 92․