Շվեդիայում երեխաներին թույլատրում են կոնֆետ ուտել միայն շաբաթ օրերին. ինչու


10:00 , 7 սեպտեմբեր, 2019

Շաբաթը լիարժեք արդեն մտել է իր դերի մեջ՝ հայտարարելով հանգստյան օրերի սկիզբը։ Պարզվում է, որ եթե մեր երկրում շաբաթը հանգիստը վայելելու ու ծանր երկուշաբթին ավելի թարմ ուժերով դիմավորելու համար է, ապա Շվեդիայում այն մեծ տոն է երեխաների համար։ 

Այստեղ երեխաները կարող են կոնֆետ ուտել միայն շաբաթ օրերին։ Այս ավանդույթը կոչվում է «Քաղցր շաբաթ» ու գալիս է դեռ 1940-ական թվականներից։ 1945-1955 թվականներին Շվեդիայում երեխաներին սկսեցին չափից դուրս քաղցր տալ, որպեսզի նրանց քաղցրակերության արդյունքում ատամնաբույժները կարողանան ուսումնասիրել ատամի փոփոխությունն ու քաղցրի ազդեցությունն առողջ ատամնաշարի վրա։ Արդյունքում շատ երեխաներ սկսեցին տառապել կարիեսի պատճառով, որը առաջ բերեց բնակչության մեծամասնության դժգոհությունը։ 

Այս իրադարձությունից հետո Շվեդիայում որոշում կայացվեց, որ երեխաների ատամները խնայելու ու նրանց հնարավոր ատամնաբուժական քաշքշուկներից ազատելու համար պետք է թույլ չտալ ամեն օր կոնֆետներ ուտել։ Քանի որ ատամների հետ կապված էքսպերիմենտները հիմնականում տեղի էին ունենում հենց շաբաթ օրերին, որոշվեց պատմական այդ ընթացքը հիշելու համար շաբաթը նշանակել քաղցր ուտելու օր, իսկ մնացած օրերին ուղղակի արգելել փոքր շվեդացիներին օգտվել շոկոլադային ու կարամելային բարիքներից։ 

Այսպես՝ մեզ համար պարզապես շաբաթը դարձավ մեծ իրադարձություն մանուկ շվեդացիների համար, որոնցից շատերն ուղղակի անհամբերությամբ սպասում են շաբաթներին՝ վերջապես իրենց օրը մի քիչ «քաղցրացնելու» համար։