Պետական կառավարման ու փինաչիության անհամատեղելիությունը


18:02 , 6 սեպտեմբեր, 2019

Պատկերացրեք մի վիճակ, երբ ծանր հիվանդի հարազատները տանում են նրան բժշկի մոտ ու հանդիպում այսպիսի պատմության:

Բժիշկը ոչ թե անցնում է բուն գործին, այլ սկսում է բժշկությունից կիլոմետրերով հեռու հարազատների հետ քննարկել, թե ո՞րն է ճիշտը՝ թերապևտի՞կ եղանակով բուժելը, թե՞ վիրահատական միջամտությունը: Եվ ընդհանրապես, ճիշտը բուժե՞լն է, թե՞ չբուժելը:

Հետո սկսում է հարցը քննարկել մյուս հիվանդների հետ ու իջնում փողոց՝ բուժման վերաբերյալ կարծիք իմանալու համար:

Դժվար չէ պատկերացնել, թե ինչպիսին կլինի հիվանդների հարազատների ռեակցիան ու բուն հիվանդի վիճակը նմանատիպ բժշկի հանդիպելիս:

Ամուլսարի պահով պաշտպանյալն իրեն պահում է «ժողովրդի» ձայնը լսող վերը նկարագրված բժշկի պես: Դա պետական կառավարում չէ: Դա փինաչիություն է: