6-րդ հարկից ընկած փոքրիկի մոտ դրական տեղաշարժ կա. բժշկական կենտրոնից մանրամասներ են հայտնում


15:48 , 6 սեպտեմբեր, 2019
Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 10:32-ին, Երևանի Թումանյան 32 հասցեում գտնվող շենքի 6-րդ հարկից 2.5 տարեկան տղա երեխա էր ընկել:

Երեխան անգիտակից վիճակով տեղափոխվել էր «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք:

Փոքրիկի մոտ առկա են զուգակցված վնասվածքներ, գանգի ոսկրերի ցիրկուլյար կոտրվածք, գլխուղեղի սալջարդ, ողերի կոտրվածքներ, կոնքի ոսկրերի կոտրվածքներ:

Այսօր արդեն երեխայի մոտ քիչ, բայց դրական տեղաշարժ կա: Սկսել է շնչել ինքնուրույն: Վիճակը շարունակում է մնալ ծանր, բայց կայուն: Շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում: Գտնվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկների խիստ հսկողության տակ:

Հ․Գ. Առողջություն փոքրիկին։