Աննա Հարությունյան. Աղբի կուտակումը խիստ վտանգավոր է ոչ միայն վարակիչ, այլև ոչ վարակիչ հիվանդությունների տարածման առումով


14:50 , 6 սեպտեմբեր, 2019

Panorama.am-ը գրում է․

«Աղբի կուտակումը խիստ վտանգավոր է ոչ միայն վարակիչ, այլև ոչ վարակիչ հիվանդությունների, ինչպիսիք են՝ տուլարեմիան, դեզինտերիան ու աղիքային այլ վարակները, տարածման առումով»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ Աննա Հարությունյանը։

Նա մասնակցում էր ««Սանիթեքը» 7-րդ օրն է՝ չի կատարում իր պայմանագրային պարտավորությունը․ հիգիենիկ համաճարակային վտանգներ․ աղբահանության հիմնախնդրի լուծման տարբերակներ» թեմայով քննարկմանը։

Վարչության պետն ասաց, նախորդ տարի բնակիչների բողոքների հիման վրա «Սանիթեք» ընկերությունը մոտ մեկ տասնյակ վարչական տույժերի է ենթարկվել։

«Բայց մեր նպատակը վարչական տույժի ենթարկելը չէ։ Մեր նպատակն է բնակչության սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային անվտանգության ապահովումը, որը մինչ մենք օրս չենք կարողանում ամբողջությամբ ապահովել, քանի որ այդ պարտականությունները իրավասու մարմինները ճիշտ չեն իրականացնում»,-ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ