Panorama.am-ը գրում է․
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպում ծրագրված է, տեղի է ունենալու շուտով։ Լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։
Նա նշեց, որ երկու երկրների ԱԳ նախարարների, համանախագահների միջև համաձայնություն կա , որ միաժամանակ են հայտարարելու հանդիպման մասին, չի ուզում խախտել այդ համաձայնությունը։
«Այս տարվա ընթացքում մեր երկրի կառավարությունը հստակ արտահայտել է մեր մտադրությունների լրջությունը՝ ակտիվ աշխատել խաղաղ կարգավորման գործընաթի ուղղությամբ։ Այս տարվա ընթացքում արտաքին գործերի նախարարների և երկու երկրների ղեկավարների միջև հանդիպումների թիվը ի ցույց է դնում մեր մտադրությունների լրջությունը»,- ասաց Զ. Մնացականյանը։
Հարցին, թե ինչպե՞ս եք գնահատում ներկա բանակցային գործընթացը՝ հաշվի առնելով, որ կողմները պայմանավորել են չկրակել, սակայն հաշվի առնենք, որ բանակցային սեղանին փաստաթուղթ չկա, մինչև ե՞րբ է ՀՀ-ն պատրաստ բանակցելու առանց փաստաթղթի, ինչի՞ համար ենք մենք բանակցում, Զ. Մնացաանյանն ասաց, որ չպետք է տպավորություն ստեղծվի՝ երբ որ թղթով չեն աշխատում, ուրմեն չեն բանակցում։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ