Հիմա արդեն պարզ է, թե ինչպես և ինչ պայմաններում 2016 թվականին Նիկոլ Փաշինյանն այդպես հանգիստ և ապահով մուտք գործեց գնդի տարածք


12:14 , 6 սեպտեմբեր, 2019

2016թ. ՊՊԾ գունդը գրավելուց և 2 ոստիկան սպանելուց րոպեներ անց Նիկոլ Փաշինյանը անարգել և ապահով հայտնվեց ահաբեկչների մեջ և ուղիղ տեսակապով ներկայացնում էր գնդում տիրող իրավիճակը:

Բոլորին ճանաչում էր, բավականին մտերմիկ և անկաշկանդ զրուցում էին:

Ներսում պատանդառված էին բարձրաստիճան ոստիկաններ, որոնց թվում էր ներկայիս ոստիկանապետ Օսիպյանը:

Այդ պահին զարմացել էի Նիկոլի համարձակության վրա, քանի որ ահաբեկիչների մոտ այդպես հանգիստ չեն մտնում, եթե, իհարկե, նրանցից մեկը չես, ով դրսում է մնացել և օժանդակում է ահաբեկչական գործողությանը:

Հիմա արդեն պարզ է, թե ինչպես և ինչ պայմաններում Նիկոլ Փաշինյանն այդպես հանգիստ և ապահով մուտք գործեց գնդի տարածք: