«Փաստ». Դավիթ Տոնոյան, Արթուր Վանեցյան՝ ամենավերևում, Ռուստամ Բադասյան, Արսեն Թորոսյան՝ ամենաներքևում. սոցհարցում, թե որ պաշտոնյաներն ունեն ամենաբարձր և ամենացածր վարկանիշը


11:20 , 6 սեպտեմբեր, 2019
«Ամուլսարի, Ստամբուլյան կոնվենցիայի, առողջապահու­թյան ոլորտում տիրող իրավիճակի հետ կապված՝ իշխանու­թյունները մտահոգություններ ունեն վարկանիշի կորստի առումով: Ըստ այդմ, «Փաստ» թերթի տեղեկություններով, նա­խաձեռնվել է հերթական սոցհարցումը՝ պարզելու, թե գերա­տեսչությունների ղեկավարներից ով ինչպիսի վարկանիշ ունի:

Մեր աղբյուրները տեղեկացնում են, որ վերջին հար­ցումների համաձայն, ամենացածր վարկանիշն ունեն առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, շրջակա միջա­վայրի նախարար էրիկ Գրիգորյանը և արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Սակայն շատ ավելի հե­տաքրքիր են ամենաբարձր վարկանիշային «հորիզոնականները»: Իրենց բարձր վարկանիշները պահպանել են ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը և պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: