«Հրապարակ». Հոկտեմբերին Երևանում կայանալիք ԵԱՏՄ ղեկավարների հավաքին կմասնակցեն նաև Իրանի նախագահն ու Սինգապուրի վարչապետը


11:00 , 6 սեպտեմբեր, 2019
«Ըստ իշխանական աղբյուրների՝ հոկտեմբերին Երևանում կայանալիք ԵԱՏՄ ղեկավարների հավաքին կմասնակցեն անդամ բոլոր պետությունների ղեկավարները, այդ թվում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Մեր աղբյուրներն ասում են, որ երևանյան հավաքին մասնակցելու են նաև Իրանի նախագահն ու Սինգապուրի վարչապետը, քանի որ այս պետությունները հետաքրքրված են ԵԱՏՄ-ի հետ համագործակցությամբ և ցանկանում են ազատ առևտրի համաձայնագրերի կամ այլ ձևաչափով համագործակցություն ունենալ Եվրասիական միության հետ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: